Եվրախորհրդարանը հավանություն է տվել Brexit-ի պայմանների վերաբերյալ բանաձևին
https://parstoday.ir/hy/news/world-i58504-Եվրախորհրդարանը_հավանություն_է_տվել_brexit_ի_պայմանների_վերաբերյալ_բանաձևին
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Brexit-ի պայմանների վերաբերյալ բանաձևին: Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել բանաձևին, որը սահմանում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի պայմանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2017 14:49 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել Brexit-ի պայմանների վերաբերյալ բանաձևին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Brexit-ի պայմանների վերաբերյալ բանաձևին: Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել բանաձևին, որը սահմանում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի պայմանները:

 

Քվեարկությունը կայացել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում: «Բանակցությունները պետք է շատ թափանցիկ լինեն: Մեծ Բրիտանիան պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները, այդ թվում ֆինանսական բնույթի, եվրոպական բյուջեի շրջանակում»,-ասվում է փաստաթղթում:

armradio.am/