Լուկաշենկո. Պետք է լուծել հետխորհրդային տարածքի հակամարտությունները
https://parstoday.ir/hy/news/world-i58668-Լուկաշենկո._Պետք_է_լուծել_հետխորհրդային_տարածքի_հակամարտությունները
ԱՊՀ-ն պետք է ակտիվ դերակատարում ունենա հետխորհրդային տարածքում հակամարտությունների լուծման գործում: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Միր» հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2017 14:11 Asia/Tehran
  • Լուկաշենկո. Պետք է լուծել հետխորհրդային տարածքի հակամարտությունները

ԱՊՀ-ն պետք է ակտիվ դերակատարում ունենա հետխորհրդային տարածքում հակամարտությունների լուծման գործում: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Միր» հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ:

«Եթե մենք ԱՊՀ շրջանակներում լուծեինք Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի, Դոնբասի խնդիրները... բայց մենք դա չենք անում: Եվ չենք անում, ոչ թե նրա համար, որ չի կարելի, այլ տարբեր են հետաքրքրությունները: Իսկ խնդիրը անհրաժեշտ է լուծել»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի խոսքով, նշված հակամարտությունների լուծման համար անհրաժեշտ է հաշվի առնել մարդկանց հետաքրքրությունները:

«Լեռնային Ղարաբաղում մարդիկ լա՞վ են ապրում՝ անընդհատ առնչվելով որոշակի ռազմական խնդիրների հետ: Նրանք ուղղակի ապրում և սպասում են, որ վաղը ինչ-որ բան տեղի է ունենալու, Աստված մի արասցե ռումբը ընկնի գլխներին: Դա նորմա՞լ է: Ո՞ւմ համար է դա շահավետ: Ոչ ոքի»,- նշել է նա:

Լուկաշենկոն նաև համոզմունք է հայտնել, որ նախևառաջ պետք է լուծել այդ խնդիրները, որոնք ԱՊՀ-ի առաջնային օրակարգում են, ապա նոր նայել ապագային:

«Լուծելով այդ խնդիրները, մենք կտեսնենք նոր ռազմավարական ուղղություններ, որոնց առնչությամբ անհրաժեշտ կլինի աշխատել»,- նշել է Լուկաշենկոն:


Panorama.am