Թրամփ. Սիրիայի դեմ ռազմական առավել քայլերի դիմելը բացառված չէ
https://parstoday.ir/hy/news/world-i58790-Թրամփ._Սիրիայի_դեմ_ռազմական_առավել_քայլերի_դիմելը_բացառված_չէ
ԱՄՆ նախագահն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը Սիրիայի դեմ ռազմական նոր քայլեր կձեռնարկի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2017 02:59 Asia/Tehran
  • Թրամփ. Սիրիայի դեմ ռազմական առավել քայլերի դիմելը բացառված չէ

ԱՄՆ նախագահն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը Սիրիայի դեմ ռազմական նոր քայլեր կձեռնարկի:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն' ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Կոնգրեսին հղած նամակով Սիրիայում իր ռազմական քայլի մասին պաշտոնապես տեղեկացրել է  Կոնգրեսի անդամներին ու կրկնել Սիրիայի կառավարության կողմից քիմիական սպառազինության կիրառման անհիմն մեղադրանքը:

Թրամփն առանց որևէ ապացույց ներկայացնելու հայտարարել է, որ Սիրիայում ավիաբազայի դեմ հարձակման նպատակը «քիմիական հարձակումների իրականացման համար Սիրիայի զինված ուժերի կարողության սահմանափակումը և քիմիական սպառազինություն արտադրելուց ու կիրառելուց Սիրիայի կառավարությանը հրաժարեցնելն» է եղել:

Այն դեպքում երբ Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունների փորձը վկայում է այդ երկրներում ճգնաժամ ու անհանդարտություն ծագելու մասին, Դոնալդ Թրամփն այս նամակում հայտարարել է, որ Վաշինգտոնի քայլը սատարելու է տարածաշրջանում կայունության վերականգնմանը: