Վե՛րջ Պուտին-Թրամփ բարեկամույանը
https://parstoday.ir/hy/news/world-i58874-Վե_րջ_Պուտին_Թրամփ_բարեկամույանը
«Ինքնիշխան պետության դեմ ագրեսիայի գործողություն, որն էական վնաս կհասցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին»: «Այսպիսին էր Վլադիմիր Պուտինի արձագանքը Սիրիային հասցված ամերիկյան հրթիռային հարվածներին»,-գրում է Աննա Զաֆեսովան իտալական La Stampa թերթում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2017 14:45 Asia/Tehran
  • Վե՛րջ Պուտին-Թրամփ բարեկամույանը

«Ինքնիշխան պետության դեմ ագրեսիայի գործողություն, որն էական վնաս կհասցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին»: «Այսպիսին էր Վլադիմիր Պուտինի արձագանքը Սիրիային հասցված ամերիկյան հրթիռային հարվածներին»,-գրում է Աննա Զաֆեսովան իտալական La Stampa թերթում:

«Իրավիճակն արմատապես փոխվեց մի քանի ժամվա ընթացքում, եւ կրկին ուժի մեջ մտան սառը պատերազմի հին կանոնները: Ռուսաստանցի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ամերիկյան բլիցը համեմատում է Իրաքում այդ երկրի միջամտության հետ, Կրեմլը շարունակում է պնդել, որ Բաշար Ասադը չի տիրապետում քիմիական զինանոցի: Ռուս-ամերիկյան հարաբերությունները թեւակոխեցին 180 աստիճանով տարբերվող դիրքորոշումների, առճակատումների եւ երկարատեւ թշնամանքի փուլ: Դրանում որեւէ նոր բան չկա»,-գրում է հեղինակը:

«Ամերիկացի նախագահի հրամանով իրականացված սիրիական գրոհը վերջ դրեց քաղաքական նախագծին, որին ռուսաստանցի լրագրողները շնորհել էին «Трамп наш» կարգախոսը: Ամեն ինչ ընկավ իր տեղը, սցենարն արդեն գրված է, դերերը՝ բաշխված, եւ այժմ հեռուստատեսությամբ կփորձեն բացատրել հանրությանը, թե ինչպես «վաստակավոր ռուսաստանցի» կոչումը ստացած նախագահը հանկարծակի դարձավ Ռուսաստանի թիվ 1 թշնամին»:

«Սիրիային հասցված հարվածն ինչ-որ իմաստով դրական ազդեցություն կունենա 2018թ.-ի նախագահական ընտրություններին Պուտինի նախընտրական արշավի վրա: Այն կզարգանա ուժեղ առաջնորդի դասական սցենարով, ով ազգին պաշտպանում է ագրեսիվ Արեւմուտքից: Միեւնույն ժամանակ, Թրամփի հրթիռները Ռուսաստանին արդեն տվել են առաջին օգուտը. նավթի գինը սկսել է աճել»,-եզրափակում է հոդվածագիրը:

 Աղբյուր՝ La Stampa