ԱՄՆ նախագահի դուստրը հորը համոզեց հրթիռակոծել Սիրիան
https://parstoday.ir/hy/news/world-i58938-ԱՄՆ_նախագահի_դուստրը_հորը_համոզեց_հրթիռակոծել_Սիրիան
ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփն իր հորը համոզեց հրթիռային հարված հասցնել Սիրիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 13:26 Asia/Tehran
  •  ԱՄՆ նախագահի դուստրը հորը համոզեց հրթիռակոծել   Սիրիան

ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփն իր հորը համոզեց հրթիռային հարված հասցնել Սիրիային:

The Independent թերթի կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփն աջակցել է Սիրիայի ավիաբազան հարվածելու հոր որոշմանը:Նա հայտարարել է, որ հպարտանում է նրանով: Այս մասին  Իվանկա Թրամփը  գրել է թվիթերի իր էջում:

Անդրադառնալով թվիթերի էջում Իվանկա Թրամփի գրառմանը, ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանն ասել է.«Սիրիայից ստացված լուսանկարները զայրույթ ու ցավ են փոխանցում  քիմիական անողոք հարձակման վերաբերյալ»:

 Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ-ն 59  «Տոմագավկ» տեսակի  թևավոր հրթիռներ է արձակել Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ: Զոհվել են 9 խաղաղ բնակիչներ՝ այդ թվում հինգ երեխաներ: