Կիեւում մարդկային օրգանների առեւտրով զբաղվող խմբի անդամների են ձերբակալել
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Կիեւում մարդու օրգանների առեւտրով զբաղվող վերազգային խմբավորման անդամների է ձերբակալել, հայտնել են ծառայությունից:
Իրավապահները պարզել են, որ չարագործները Ուկրինայում եւ մի քանի այլ երկրներում փնտրում են անապահով քաղաքացիների եւ առաջարկում են վաճառել երիկամը: Ապօրինի բիզնեսը քողարկելու համար՝ նրանք առեւտրային կազնակերպություն են ստեղծել, որն իբր բժշկական տուրիզմի ծառայություններ է մատուցում: Դոնորներին նրանք վճարել են 13-15 հազար դոլար, իսկ իրենք յուրաքանչյուրի համար ստացել են 80-100 հազար:
Դոնորի համաձայնությունն ստանալուց հետո նրանց ուղարկել են արտասահման՝ վիրահատության: Ըստ Անվտանգության ծառայության տվյալների՝ ամսական 4-5 ուկրաինացի մեկնել է արտերկիր՝ վիրահատության:
Ձերբակալվել են խմբավորման 8 անդամ, նրանց սպառնում է 8-15 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ:
news.am