Կիեւում մարդկային օրգանների առեւտրով զբաղվող խմբի անդամների են ձերբակալել
https://parstoday.ir/hy/news/world-i59116-Կիեւում_մարդկային_օրգանների_առեւտրով_զբաղվող_խմբի_անդամների_են_ձերբակալել
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Կիեւում մարդու օրգանների առեւտրով զբաղվող վերազգային խմբավորման անդամների է ձերբակալել, հայտնել են ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 11:26 Asia/Tehran
  • Կիեւում մարդկային օրգանների առեւտրով զբաղվող խմբի անդամների են ձերբակալել

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Կիեւում մարդու օրգանների առեւտրով զբաղվող վերազգային խմբավորման անդամների է ձերբակալել, հայտնել են ծառայությունից:

Իրավապահները պարզել են, որ չարագործները Ուկրինայում եւ մի քանի այլ երկրներում փնտրում են անապահով քաղաքացիների եւ առաջարկում են վաճառել երիկամը: Ապօրինի բիզնեսը քողարկելու համար՝ նրանք առեւտրային կազնակերպություն են ստեղծել, որն իբր բժշկական տուրիզմի ծառայություններ է մատուցում: Դոնորներին նրանք վճարել են 13-15 հազար դոլար, իսկ իրենք յուրաքանչյուրի համար ստացել են 80-100 հազար:

Դոնորի համաձայնությունն ստանալուց հետո նրանց ուղարկել են արտասահման՝ վիրահատության: Ըստ Անվտանգության ծառայության տվյալների՝ ամսական  4-5 ուկրաինացի մեկնել է արտերկիր՝ վիրահատության:

Ձերբակալվել են խմբավորման 8 անդամ, նրանց սպառնում է 8-15 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ:

news.am