Ռուս-ամերիկյան սրված հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i59146-Ռուս_ամերիկյան_սրված_հարաբերությունները
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան ընթանում է ռուս-ամերիկյան աննախադեպ լարված հարաբերությունների ֆոնին ու շատ փորձագետներ մռայլ ենթադրություններ են անում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 13:46 Asia/Tehran
  •  Ռուս-ամերիկյան սրված հարաբերությունները

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան ընթանում է ռուս-ամերիկյան աննախադեպ լարված հարաբերությունների ֆոնին ու շատ փորձագետներ մռայլ ենթադրություններ են անում:

Սիրիայում քիմիական զենքի գործադրումից ու ԱՄՆ կողմից  Իդլիբում հասցված հրթիռակոծումից հետո շատերն անգամ ենթադրություններ են անում, թե երրորդ համաշխարհային պատերազմ է սկսվում, սակայն արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասրդյանը համամիտ չէ նման ենթադրությունների հետ. «Սառը պատերազմի հոտ է փչում»:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծում թե իրավիճակն ավելի չի սրվի, քանի որ դա ձեռնտու չէ ՌԴ-ին և Մոսկվան կանի ամեն ինչ գործընթացը բանակցային սեղան վերադարձնելու համար:

«ՌԴ չի գնա սրացման, հավանաբար հարցը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում»:

Ստեղծված իրավիճակն անշուշտ անդրադարձ կունենա տարածաշրջանային զարգացումների ու բնականաբար Հայաստանի վրա՝ ասում է դեսպան Արման Նավասարդյանը:

Նա ավելի հակված է ենթադրելու սակայն, որ մարդկությունը վտանգ պետք է սպասի  հյուսիսկորեական զարգացումներից:

armradio.am/