Թրամփ. Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններն իջել են ամենացածր մակարդակին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի գիշեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններն իջել են ամենացածր մակարդակին և բացահայտ շրջադարձ կատարելով իր դիրքորոշումներում, հայտարարել է. «ՆԱՏՕ-ն այլևս ժամկետն անց չի համարվում»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ընդգծելով, որ ներկա պայմաններում Վաշինգտոնն ու Մոսկվան անկարող են ընդհանուր եզրեր գտնել, Թրամփը հույս է հայտնել, որ երկու երկրի հարաբերություններն ապագայում կբարելավեն:
ԱՄՆ նախագահը կրկնելով նախկին հայտարարությունն այն մասին, թե ապրիլի 4-ին «Խան Շեյխուն»-ում քիմիական հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարության կողմից, ասել է. «Հնարավոր է, որ Ռուսաստանն էլ նախօրոք տեղեկացված է եղել քիմիական այդ հարձակման մասին»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվա- Վաշինգտոն հարաբերություններն ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելուց հետո վատացել են:
Վերջին օրերին և հատկապես Սիրիայի «Խան Շեյխուն»-ի տարածքի դեմ քիմիական կասկածելի հարձակումից և ապա Սիրիայի դեմ հրթիռային հարձակման կապակցությամբ ԱՄՆ-ի սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփի արձակած հրամանից հետո ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև բանավոր պատերազմը սրվել է: