Ռուսաստանը և Սիրիան ՔԶԱԿ-ին կոչ են արել հետաքննություն անցկացնել Սիրիայում
Ռուսաստանը և Սիրիան Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) կոչ են արել Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխունի տարածքի քիմիկան հարձակման գործով հետաքննություն անցկացնել: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Սիրիայի կառավարությունը մի նամակ հղելով ՄԱԿ-ին և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, նրանցից պահանջել է փորձագետներ ուղարկել հարձակման դեպքի վայր՝ Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Խան Շեյխուն տարածք և «Ալ Շայրաթ»-ի ավիաբազա, անաչառ հետաքննություն անցկացնելու համար:
ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովն ասել է.«Մոսկվան կաջակցի Սիրիայի քիմիական հարձակման գործով հետաքննությանը, իսկ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը բավարար լիազորություններ ունի նման հետաքննություն անցկացնելու համար:
Նշենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն տարածքում ապրիլի 4-ին տեղի ունեցած կասկածելի քիմիական հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ ,մոտ 400-ը վիրավորվել են: