Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i59270-Պուտինն_ու_Էրդողանը_քննարկել_են_Սիրիայի_իրավիճակը
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակի զարգացումը ՍԻրիայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2017 05:35 Asia/Tehran
  • Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի իրավիճակը

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակի զարգացումը ՍԻրիայում։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, միջսիրիական բանակցային գործընթացին նպաստելու նպատակով։

«Առաջնորդները կողմ են արտահայտվել Խան Շեյհուն քաղաքում 2017-ի ապրիլի 4-ին քիմիական զենքի կիրառման միջադեպի միջազգային օբյեկտիվ ու մանրակրկիտ հետաքննության իրականացմանը։

Երկկողմանի հարցերը քննարկելիս՝ նախագահները պայմանավորվել են հանձնարարություն տալ կառավարություններին՝ ակտիվացնել Մոսկվայում 2017-ի մարտի 10-ին կայացած Համագործակցության խորհրդի վեցերորդ նիստի որոշումները իրականացնելու աշխատանքները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

News.am