Սիրիայի ԱԳՆ-ում պատասխանել են Ասադի հասցեին Թրամփի վիրավորանքին
Ապրիլ 14, 2017 09:12 Asia/Tehran
Սիրիայի ԱԳՆ-ում պատասխանել են երկրի նախագահ Բաշար Ասադի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորանքին։
«Եթե դուք ինքներդ կենդանի եք, պետք չէ մտածել, որ մնացած բոլորն էլ այդպիսին են»,-RIA Novosti-ի հետ զրույցում ասել է գերատեսչության ղեկավարի օգնական Այման Սուսսանը։
Գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ Ասադն ինքնիշխան պետության նախագահ է և ընտրվել է ժողովրդի կողմից։Նրան պետք է բնութագիր տա սիրիացի ժողովուրդը, այլ ոչ թե Թրամփը՝ ընդգծել է նա։
Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով սիրիական Շայրաթ ավիաբազային հրթիռային հարված հասցնելու իր որոշումը, քննադատել էր Մոսկվային Ասադին աջակցելու համար։ «Եթե Ռուսաստանը չգնար ու չաջակցեր այդ կենդանուն, այժմ խնդիրներ չէին լինի»։
1in.am
Պիտակ