ԱՄՆ-ն միջուկային ռումբ է փորձարկել
https://parstoday.ir/hy/news/world-i59338-ԱՄՆ_ն_միջուկային_ռումբ_է_փորձարկել
Այն պայմաններում, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև լարվածության վրա, ԱՄՆ-ի միջուկային անվտանգության ազգային վարչությունը հայտարարել է, որ այդ երկիրը Նեվադա նահանգում գրավիտային միջուկային նոր ռումբ է փորձարկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2017 03:12 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն միջուկային ռումբ է փորձարկել

Այն պայմաններում, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև լարվածության վրա, ԱՄՆ-ի միջուկային անվտանգության ազգային վարչությունը հայտարարել է, որ այդ երկիրը Նեվադա նահանգում գրավիտային միջուկային նոր ռումբ է փորձարկել:

Համաձայն «Ռաշա Թուդեյ» հեռուստակայանի կայքէջի ուրբաթ օրը կատարած հաղորդման, ԱՄՆ-ի «B61-12» միջուկային ռումբի արձակման հետ կապված փորձարկումների առաջին փուլն ԱՄՆ-ի միջուկային անվտանգության ազգային վարչության և այդ երկրի բանակի օդուժի միջոցով հաջողությամբ իրականացվել է Լաս Վեգաս քաղաքում:

ԱՄՆ-ի օդուժի «Նելլիս» ավիաբազայում իրականացված փորձարկման ժամանակ գնահատվել են «B61-12» միջուկային ռումբի կիրառությունն ու նաև դրա արձակման համար «Էֆ 16» ռազմական ինքնաթիռների կարողությունը:

Վաշինգտոնն այն պայմաններում է միջուկային փորձարկում իրականացրել, երբ ամերիկացի պաշտոնատարներն ավելի վաղ  Փխենյանին սպառնացել էին, որ միջուկային վեցերորդ փորձարկումն իրականացնելու դեպքում ԱՄՆ-ի բանակը Հյուսիսային Կորեայի դեմ հարձակման համար պատրաստ կլինի:

Վաշինգտոնն իր ռազմամոլական ու միջամտողական քաղաքականությունների շրջանակում և Սիրիայի դեմ հրթիռային ոտնձգություն իրականացնելուց և իր ծովուժը Կորեական թերակղզու կողմը գործուղելուց հետո, հինգշաբթի օրն առաջին անգամ Աֆղանստանում նետեց «Բոլոր ռումբերի մայրը» կոչվող աշխարհի ոչ-ատոմային ամենահզոր ռումբը: