Բրիտանիայի ժողովուրդը դեմ է Սիրիայի դեմ հարձակմանը
Ապրիլ 16, 2017 14:47 Asia/Tehran
Սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Բրիտանիայի բնակչության 42 տոկոսը դեմ է այդ երկրի կողմից Սիրիայի դեմ ռազմական հարձակմանը:
«ԻՌՆԱ»-ի հաղորդման համաձայն՝ բրիտանական Քամրաս կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ բրտիանացիների 42 տոկոսը դեմ են այդ երկրի կողմից Սիրիայի դեմ ռազմական հարձակման իրականացմանը: Բրիտանացիների 35 տոկոսը նաև դեմ է եղել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ իրականացված հրթիռային հարձակմանը:
Քամրաս կենտրոնի սոցհարցումն անց է կացվել առցանց ձևով ապրիլի 11-12-ին: Սոցհարցմանը մասնակցել են 20 հազար 29 մարդ:
Պիտակ