Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի հակառուսական զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/world-i59538-Լատվիայում_մեկնարկել_են_ՆԱՏՕ_ի_հակառուսական_զորավարժությունները
Լատվիայում ապրիլի 17-ին մեկնարկում են ՆԱՏՕ-ի Summer Shield զորավարժությունները, որոնք իրականացվում են Ռուսաստանին դիմագրավելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2017 07:46 Asia/Tehran
  • Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի հակառուսական զորավարժությունները

Լատվիայում ապրիլի 17-ին մեկնարկում են ՆԱՏՕ-ի Summer Shield զորավարժությունները, որոնք իրականացվում են Ռուսաստանին դիմագրավելու նպատակով:

Էստոնիայի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբը մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ զորավարժություններին, որոնք տևելու են մինչև ապրիլի 30-ը,  Էստոնիայից մասնակցում են ավելի քան 200 զինվորականներ: 

Միջազգային զորավարժությունները կանցկացվեն Ադաժսկի և դրա հարկից տարածքում: Զորավարժությանը մասնակցելու են զինվորականներ Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բրիտանիայից, Լյուքսեմբուրգից, Բուլղարիայից, Ռումինիայից, Սլովակիայից, Գերմանիայից եւ Շվեդիայից:

ՌԴ նախագահ ՝ Վլադիմիր Պուտինը վերջերս անդրադարձել էր իր երկրի ներքին գործերին ՆԱՏՕ-ի անդամների միջամտությանն, ասելով.«Ռազամական դաշինքը շարունակաբար փորձում է Մոսկվային առճակատման դրդել»:

ԱՄՆ-ը և նրա արևմտյան դաշնակիցները Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի արևելքում անհանդարտությունների և Սիրիայի ճգնաժամի ստեղծման գործում մասնակցության մեջ՝ նրա դեմ պատժամիջոցներ սահմանելով:  Մոսկվան հերքել է ներկայացված բոլոր մեղադարանքները: