«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները քննարկել են Դոնբասի իրադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i59606-Նորմանդական_քառյակի_երկրների_ղեկավարները_քննարկել_են_Դոնբասի_իրադրությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ Է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, ինչի մասին ապրիլի 18-ին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2017 07:04 Asia/Tehran
  • «Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները քննարկել են Դոնբասի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ Է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, ինչի մասին ապրիլի 18-ին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է Արմենպրեսը:

«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները վերահաստատեցին Մինսկի համաձայնությունների կատարման իրենց հանձնառությունն անվտանգության ոլորտում եւ կարգավորման քաղաքական ասպեկտների հարցում: Նրանք ողջունեցին Զատկական հրադադարի վերսկսման պայմանավորվածությունը, որը ձեռք Էր բերվել Շփման խմբի մարտի 29-ի նիստի ընթացքում, եւ ընդգծեցին դրա խստիվ կատարման կարեւորությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ: 

Ղեկավարները նաեւ հորդորել են ակտիվացնել «բոլորին բոլորով» սկզբունքով գերիների փոխանակման խնդրի լուծման աշխատանքը եւ ափսոսանք են հայտնել ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության նկատմամբ սպառնալիքների դեպքերի կապակցությամբ: 

Բացի այդ կողմերը երախտագիտություն են հայտնել Օլանդին «նորմանդական քառյակի» շրջանակներում նրա գործադրած ջանքերի համար եւ հույս են հայտնել, որ «այդ ձեւաչափով նրա աշխատանքը կշարունակվի Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

orer.am//