Կանադան Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակ կտեղակայի
https://parstoday.ir/hy/news/world-i59686-Կանադան_Լատվիայում_ՆԱՏՕ_ի_գումարտակ_կտեղակայի
Կանադան և Լատվիան ստորագրել են համաձայնություն մերձբալթյան երկրում ՆԱՏՕ-ի կանադական գումարտակի տեղակայման մասին, հայտնում է TASS-ը` վկայակոչելով Կանադայի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2017 16:08 Asia/Tehran
  • Կանադան Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակ կտեղակայի

Կանադան և Լատվիան ստորագրել են համաձայնություն մերձբալթյան երկրում ՆԱՏՕ-ի կանադական գումարտակի տեղակայման մասին, հայտնում է TASS-ը` վկայակոչելով Կանադայի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:

Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Կանադայի և Լատվիայի պաշտպանության նախարարներ Սինգհ Սաջանը և Ռայմոնդս Բերգմանիսը: Համաձայնության մանրամասները չեն հաղորդվում:

Սաջանը նշել է, որ համաձայնությունը հաստատում է «կոլեկտիվ անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի անսասան նվիրվածությունը և նպատակը»:

1in.am