ԱՄՆ օդուժն Ալյասկայի ափերի մոտ 2 ռուսական ռմբակոծիչ է «որսացել»
https://parstoday.ir/hy/news/world-i59702-ԱՄՆ_օդուժն_Ալյասկայի_ափերի_մոտ_2_ռուսական_ռմբակոծիչ_է_որսացել
Միացյալ Նահանգների օդուժն Ալյասկայի ափերի մոտ՝ միջազգային օդային տարածությունում, «որսացել» է 2 ռուսական ռմբակոծիչ, ինչի մասին հայտնում է abcnews.go.com կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2017 05:59 Asia/Tehran
  • ԱՄՆ օդուժն Ալյասկայի ափերի մոտ 2 ռուսական ռմբակոծիչ է «որսացել»

Միացյալ Նահանգների օդուժն Ալյասկայի ափերի մոտ՝ միջազգային օդային տարածությունում, «որսացել» է 2 ռուսական ռմբակոծիչ, ինչի մասին հայտնում է abcnews.go.com կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական Տու-95 ռմբակոծիչները նկատվել են ԱՄՆ օդուժի «Էլմենդորֆ» բազայից 450 կմ հեռավորության վրա:

Դրանք «որսալու» համար օդ են բարձրացվել 2 հատ F-200 կործանիչ, ինչպես նաև վաղ ռադիոտեղորոշիչային հատնաբերման E-3 ինքնաթիռը:

Աղբյուրը նկատում է, որ ամերիկյան օդանավերն իրենց առաջադրանքն արել են պրոֆեսիոնալ ու անվտանգ ձևով:

Կործանիչները 12 րոպե ուղեկցել են ռուսական ռմբակոծիչներին, մինչև որ դրանք չեն փոխել ուղղությունը դեպի Ռուսաստանի արևելյան հատվածում գտնվող իրենց ավիաբազան:
tert.am