Ռուսաստանն զգուշացրել է ՆԱՏՕ-ին` Արկտիկայում ներկայություն ունենալու կապակցությամբ
Ռուսաստանն զգուշացրել է արևմուտքին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կողմից Արկտիկայում (Հյուսիսային բևեռ) ներկայություն ունենալու համար ծրագիր մշակելու և այդ քայլի հետևանքների կապակցությամբ:
ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարությունը հինգշաբթի օրը մի հաղորդագրություն է հրապարակել, որում անդրադառնալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից Հյուսիսային բևեռի մոտ գտնվող Շպիտս Բերգենում ժողով գումարվելու ծրագրին, հայտարարել է,որ Մոսկվան դեմ է այդ տարածաշրջանում դաշինքի ներկայությանը:
ՌԴ ԱԳ նախարարությունը նշել է.«Հաշվի առնելով որ Մոսկվային դեմ գնալով ՆԱՏՕ-ն իր ուժերին տեղակայել է Ռուսաստանի մերձակա տարածքներում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից այդ տարածքում նիստ գումարելու ծրագիրը հակադրվում է 1920 թվականին կնքված պայմանագրին»:
«Հյուսիսային բևեռում չկա որևէ հարց, որի լուծման համար ՆԱՏՕ-ի ներկայության անհրաժեշտություն լինի և այդ քայլերը չեն կարող ապահովել տարածաշրջանի անվտանգությունը»,ասված է հաղորդագրության մեջ: