Ռուսաստանն զգուշացրել է ՆԱՏՕ-ին` Արկտիկայում ներկայություն ունենալու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i59850-Ռուսաստանն_զգուշացրել_է_ՆԱՏՕ_ին_Արկտիկայում_ներկայություն_ունենալու_կապակցությամբ
Ռուսաստանն զգուշացրել է արևմուտքին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կողմից Արկտիկայում (Հյուսիսային բևեռ) ներկայություն ունենալու համար ծրագիր մշակելու և այդ քայլի հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2017 14:05 Asia/Tehran
  • Ռուսաստանն զգուշացրել է ՆԱՏՕ-ին` Արկտիկայում ներկայություն ունենալու կապակցությամբ

Ռուսաստանն զգուշացրել է արևմուտքին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կողմից Արկտիկայում (Հյուսիսային բևեռ) ներկայություն ունենալու համար ծրագիր մշակելու և այդ քայլի հետևանքների կապակցությամբ:

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարությունը հինգշաբթի օրը մի հաղորդագրություն է հրապարակել, որում անդրադառնալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից Հյուսիսային բևեռի մոտ գտնվող Շպիտս Բերգենում ժողով գումարվելու ծրագրին, հայտարարել է,որ Մոսկվան դեմ է այդ տարածաշրջանում դաշինքի ներկայությանը:

ՌԴ ԱԳ նախարարությունը նշել է.«Հաշվի առնելով որ Մոսկվային դեմ գնալով ՆԱՏՕ-ն իր ուժերին տեղակայել է Ռուսաստանի մերձակա տարածքներում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից այդ տարածքում նիստ գումարելու ծրագիրը հակադրվում է 1920 թվականին կնքված պայմանագրին»:

«Հյուսիսային բևեռում չկա որևէ հարց, որի լուծման համար ՆԱՏՕ-ի ներկայության անհրաժեշտություն լինի և այդ քայլերը չեն կարող ապահովել տարածաշրջանի անվտանգությունը»,ասված է հաղորդագրության մեջ: