Ուկրաինան գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը
https://parstoday.ir/hy/news/world-i59860-Ուկրաինան_գնացք_կուղարկի_Իրան_շրջանցելով_Ռուսաստանը
Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքով բեռնված գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարարության մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2017 16:08 Asia/Tehran
  • Ուկրաինան գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը

Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքով բեռնված գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարարության մամուլի ծառայությունը:

«Դա համագործակցության բացառիկ հեռանկարային ուղղություն Է երկու երկրների համար: Ուկրաինան պետք Է մշակի նոր միջազգային փոխադրամիջանցքներ, որպեսզի հուսալի տարանցիկ կամուրջ դառնա Եվրոպայի, Ասիայի և Արևելքի երկրների միջև»,- Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել Է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Օմելյանը:

Նախատեսվում է, որ գնացքն Ուկրաինայից Իրան կհասնի Վրաստանի և Ադրբեջանի տարածքով:
1in.am