Թրամփ. ՀԳՀԾ-ն չափազանց վատ համաձայնություն է
https://parstoday.ir/hy/news/world-i59876-Թրամփ._ՀԳՀԾ_ն_չափազանց_վատ_համաձայնություն_է
ԱՄՆ-ի սկանդալային նախագահը հինգշաբթի օրը շարունակելով ԻԻՀ-ի դեմ իր թշնամական քաղաքականությունները, կրկին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն մինչ օրս հանդիպած ամենավատ համաձայնությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2017 02:40 Asia/Tehran
  • Թրամփ. ՀԳՀԾ-ն չափազանց վատ համաձայնություն է

ԱՄՆ-ի սկանդալային նախագահը հինգշաբթի օրը շարունակելով ԻԻՀ-ի դեմ իր թշնամական քաղաքականությունները, կրկին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն մինչ օրս հանդիպած ամենավատ համաձայնությունն է:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման` Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենթիլոնեի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ հավելել է. «Իրանի հետ համաձայնությունը չպիտի ստորագրվեր»:

Դոնալդ Թրամփը շարունակ դեմ գնալով ՀԳՀԾ-ի մյուս կողմերի դիրքորոշումներին, ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն սարսափելի համաձայնություն է:

Իր քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահը ՀԳՀԾ-ն աղետ և աշխարհի ամենավատ համաձայնությունն անվանեց և խոստացավ Սպիտակ տուն մուտք գործելու առաջին օրն իսկ պատռել ՀԳՀԾ-ն:

Թրամփն այն պայմաններում է նման թշնամական հայտարարություններ կատարում, երբ ԱԷՄԳ-ի, ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի հավաստմամբ Իրանը շարունակ հարգել է ՀԳՀԾ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները: