WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի հերթական մասը
https://parstoday.ir/hy/news/world-i59938-wikileaks_ը_հրապարակել_է_ԿՀՎ_ի_գաղտնի_փաստաթղթերի_հերթական_մասը
WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) պատկանող գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որը կրում Է Vault 7 անվանումը՝ տեղեկացնում է Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2017 15:58 Asia/Tehran
  • WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի հերթական մասը

WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) պատկանող գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որը կրում Է Vault 7 անվանումը՝ տեղեկացնում է Reuters-ը:

Կայքի աշխատակիցները հայտնում են, որ նոր հրապարակումը  ցուցումներ է բովանդակում ԿՀՎ-ի՝ որպես «Արտասվող հրեշտակ» ներկայացված գործիքի օգտատիրոջ համար: Այն նախատեսված է Samsung ընկերության «խելացի» հեռուստացույցներում ներդրված միկրոֆոնների օգնությամբ ձայնագրման, ձայնի հաղորդման ու այն  պահելու համար:

Նշվում է, որ հաքերական այս ծրագիրը մշակելիս ԿՀՎ-ն համագործակցել է MI5 բրիտանական հակահետախուզության հետ: Ծրագիրը ստեղծված Է «Տարածում» անվանումը կրող բրիտանական համանման գործիքի հիման վրա:

1in.am