Ռուս փորձագետ.«ՀԳՀԾ-ն կանխում է ԱՄՆ-ի միլիտարիստական ռազմավարության շարունակումը»
Ռուսաստանի գեոպոլիտիկական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեոնիդ Իվաշովն ասել է.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի(ՀԳՀԾ) շրջանակում Իրանի դիվանագիտությունը կանխում է ԱՄՆ-ի միլիտարիստական ռազմավարության շարունակումը»:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում Լեոնիդ Իվաշովն անդրադարձել է աշխարհի տարբեր երկրներում Վաշինգտոնի վարած միլիտարիստական ռազմավարությանը: Նա ասել է.«ԱՄՆ-ն համոզված է, որ իր գոյությունը պայմանավորված է լարվածությունների խորացմամբ, այդ իսկ պատճառով անհիմն պատճառաբանություններով հարձակվում է տարբեր երկրների վրա»:
Ակնարկելով 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաքի և վերջերս էլ Սիրիայի վրա իրականացված հարձակումները, Իվաշովը հավելել է.«Վաշինգտոնը նման պատճառաբանություններով հարձակվում է իր քաղաքականություններին դեմ գնացող երկրների վրա և ոչ մի ուշադրություն չի դարձնում իր հայտարարությունների ու պնդումների հիմքից զուրկ լինելու փաստին»:
Ռուսաստանի գեոպոլիտիկական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը հավելել է.«Այն դեպքում, երբ ՄԱԿ-ը և ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հայտարարել են, որ Իրանը կատարել է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, ԱՄՆ-ն խախտելով ՀԳՀԾ-ի կետերը, նոր պատժամիջոցներ է կիրառում Իրանի նկատմամբ»: