Մոգերինին ընդգծել է սիրիական պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է .«Սիրիայի պատերազմին վերջ դնելը և այդ երկրի համար խաղաղ ժողովրդավարական ապագա կերտելու գործում աջակցելն, անհրաժեշտ է Ռուսաստանի հետ բանակցությունների համար:
Այնպիսի պայմաններում, երբ սրվել է Եվրամիության և Մոսկվայի միջև լարվածությունը, Մոգերինին Ռուսաստան է այցելել : ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվելու են տարբեր հարցեր ՝ Իրանի, Սիրիայի, Լիբիայի, Ուկրաինայի հետ կապված հարցեր և մտքերի փոխանակում է կատարվելու երկկողմ հարաբերությունների շուրջ:
Մոգերինին նշել է.«Եվրամիությունը սատարում է ապրիլի 4-ին Խան Շեյխունի դեմ իրականացված քիմիական հարձակման մասին քիմիական զենքերի ապատարածման կազմակերպության հետաքննություններին»:
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը հավելել է .-«ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները հնարավոր է բարելավել, սակայն դա պայմանավորված է Ուկրաինայի արևելքում բախումների դադարեցմամբ»:
Մոգերինիի ընդգծմամբ՝ Ռուսաստանի դեմ միության սահմանած պատժամիջոցներն ըստ էության ՝ այդ երկրի նկատմամբ մեր քաղաքականության մեջ չեն ընդգրկվում : «Դա առնչվում է Ռուսաստանին Ղրիմի թերակղզու միացմանը և բախումների շարունակմանը».ասել է Մոգերինին: