Մամուլի տեսություն 25-04-2017
Սառը պատերազմից ավարտից հետո , կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է սառցակալված մնալ:
«Իրան»
Կորեական ճգնաժամը ՝ համաշխարհային խաղաղությանն ուղղված սպառնալիք
Սառը պատերազմից հետո դեռևս սառցակալած տարածաշրջան ՝ Կորեական թերակղզում տիրող իրավիճակը վկայում է ռազմական բախումների մեկնարկի մասին: Վերջին շաբաթներին աշխարհը մտահոգվել է ԱՄՆ-ի կանխարգելիչ տեղաշարժերի դեմ Հյուսիսային Կորեայի հակադարձ քայլերը և վերջինիս բալիստիկ հրթիռային օբյեկտների դեմ Վաշինգտոնի անխարգելիչ հարձակումների հարցով: Թրամփի խոսքերով, Հյուսիսային Կորեային խնդիրներ է հարուցում, եթե Չինաստանը պատրաստ չլինի օգնել, ապա ԱՄՆ-ն առանց նրան էլ կարգավորելու է խնդիրը: Նման դրիքորոշում անակնկալ չէր, եթե հաշվի առնենք Թրամփի կառավարության քաղաքականության 180 աստիճանի փոփոխությունը: Պեկինը Վաշինգտոնի հետ հարաբերությունները «Բանալիների բանալին» է համարում ՝ իր ողջ ջանքերն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների պահպանմանն ուղղելով: Սիրիայի հարցով ԱԽ-ի բանաձևին Չինաստանի ձեռնպահ ձայնը ԱՄՆ-ի համար լավագույն պարգևն էր ՝ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնի վրա:
Վաշինգտոն-Փխոնյան հարաբերությունների լարվածության շրջանում, հույսեր կարելի է կապել միայն Հարավային Կորեայի հետ , որը կենտրոնական իշխանություն ձևավորելով, կարող է ստանձել միջնորդ հանգուցալուծողի դերը:
-----
«Շարղ» օրաթերթի հաղորդմամբ, Վաշինգտոն-Փխենյան լարված հարաբերությունների գագաթնակետում, Փխենյանում ձերբակալել են մի ամերիկացու
Այսպիսով Հյուսիսային Կորեայում կալանավորված ամերիկացիների թիվը երեքի հասավ: Ձերբակալվողը Չինաստանի համալսարանի նախկին դասախոս է: Մյուս երուսը ձերբակալվել են լրտեսության ու գողության մեղադրանքով: Ձերբակալվածներից մեկը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, իսկ ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ լցվել է Վաշինգտոնի դիվանագիտական համբերության գավաթը: ԱՄՆ-ը բացեիբաց նախազգուշացնում է Հյուսիսային Կորեան, իսկ վերջինս էլ հաշվի չառնելով այդ նախազգուշացումները, հայտարարում է , որ խորտակելու է ամերիկյան ռազմանավը: Հարավային Կորեայի ԶԼՄ-ները հաղորդել են, որ ամերիկացու ձերբակալմամբ, Հյուսիսային Կորեան փորձում է նոր պատրվակ ունենալ ԱՄՆ-ի դեմ սակարկումների համար:
-----
«Ալիք»
Թրամփն իր ուղերձում չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը
Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում «Մեծ եղեռնի» ՝20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային գազանություններից մեկի ժամանակ տուժածներին: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ արված ուղերձում : Այս մասին հայտնում են հայասատանյան լրատվամիջոցները:
Թրամփի խոսքով՝ մարդկության պատմության այդ մռայլ իրադարձությունների մասին մտորելիս «Մենք նաև ընդունում ենք հայ ժողովրդի ամրությունը»:
----
«Ռեսալաթ»
Ֆրանսիայի վարչապետի կոշտ կողմնորոշումը ՝ Լե Պենի դեմ
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների սեմին փարիզյան ահաբեկչական հարձակումներն այդ երկրի պետայրերի շարքերում լարվածություն են հարուցել: Այդ լարվածությունը ծավալվումէ այն դեպքում, երբ երկրում անվտանգության սպառնալիքները չեն պակասել: Ֆրանսիայի վարչապետը Ազգային ճակատի առաջնորդ ՝ Մարին Լե Պենին մեղադրել է Փարիզում հրաձգության դեպքը քաղաքական նպատակների ծառայեցնելու փորձի մեջ: Վարչապետը Լե Պենին մեղադրել է այն հարցում, որ վերջինս անամոթաբար չարաշահում է ժողովրդի զգացումների հետ: Վարչապետին հակադարձելով, Ազգային ճակատի առաջնորդի օգնականը հայտարարել է, որ վարչապետը վաղուց պետք է ներկայացներ իր հրաժարականը ՝ ահաբեկչական հարձակումները կանխելու հարցում անկարողության պատճառով:
-----
«Ալիք»
Ֆրանսուա Օլանդը Փարիզում ծաղիկներ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այցելել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) Փարիզում, ինչպես տեղեկացնում է «yerkir.am»-ը`հայտնում է Nouvelle d'Armenie–ը։
Օլանդը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ։
-----
galatv.am
Գերմանիայում պոտենցիալ ահաբեկիչների ավելի քան 30%-ը թուրքեր են
«Գերմանիայի տարածքում են գտնվում շուրջ 100 պոտենցիալ ահաբեկիչներ, ովքեր ենթակա են արտաքսման, եւ ամենամեծ խումբը՝ ավելի քան 30%, կազմում են թուրքերը»,-հաղորդում է գերմանական Frankfurter Allgemeine թերթը՝ հղում անելով գերմանական հատուկ ծառայություններին:
«Պոտենցիալ ահաբեկիչների մոտ 25%-ը ծագումով Հյուսիսային Աֆրիկայից է, իսկ նրանցից յուրաքանչյուր 8-րդը Ռուսաստանից է՝ հիմնականում Չեչնիայից»:
«2017թ.-ի առաջին ամիսներին Գերմանիայից արտաքսվել է 13 պոտենցիալ ահաբեկիչ՝ 7 թունիսցի, մեկական մարդ՝ Ալժիրից, Մարոկկոյից, Նիգերիայից, Իրաքից, Սերբիայից եւ Թուրքիայից: Նրանցից 4-ին վտարել են Բադեն-Վյուրտմեբերգ դաշնային հողերից: Ինչպես նշել է ՆԳ նախարար Թոմաս Շտրոբլը, դաշնային տարածաշրջաններն օգտագործում են բոլոր իրավական հնարավորությունները՝ սեփական քաղաքացիների անվտանգության ապահովման համար»:
«Ընդհանուր առմամբ, Գերմանիայի ՆԳ նախարարությունը երկրի տարածքում հաշվառել է շուրջ 950 պոտենցիալ ահաբեկչի, որոնցից մոտ 100-ը ենթակա են պարտադիր արտաքսման: Նրանց 2/3-րդը Գերմանիայի քաղաքացի է հանդիսանում»,-եզրափակում է պարբերականը:
Աղբյուր՝ Frankfurter Allgemeine
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
-----
orer.am
Անկարան Բրյուսելին կոչ է անում կողմնորոշվել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում
Անկարան Բրյուսելին կոչ է անում վերջնականապես կողմնորոշվել՝ արդյոք Եվրոպական միությունը ցանկանո՞ւմ է Թուրքիային տեսնել որպես իր անդամի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ Bloomberg-ի հետ հարցազրույցի ժամանակ՝ նշելով, որ Եվրոպան չի ձգտում կատարել իր վրա վերցրած պարտականությունները միգրացիոն հոսքերի սահմանափակման համաձայնագրի հետ կապված, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք Եվրոպական միությանը կոչ ենք անում ազնիվ լինել՝ մեր հնարավոր անդամակցության հետ կապված։ Սկզբի համար նրանք պետք է կողմնորոշվեն՝ արդյոք ցանկանու՞մ են մեզ այնտեղ տեսնել։ Թող նախ իրենք իրենց համար որոշեն դա, իսկ հետո մենք որոշումներ կընդունենք մուտք գործելու մեր ծրագրերի շուրջ», - ընդգծել է նա։
Յըլդըրըմի խոսքով՝ Եվրամիությունը «չի կատարում» իր խոստումները Թուրքիային ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ՝ ներգաղթյալների հոսքը վերահսկելու համար, եւ առաջխաղացում չկա նաեւ վիզային ռեժիմի թուլացման հարցում։ «Փախստականների հարցը լուծելու համար ֆինանսական օգնություն հատկացնելու ու վիզային ռեժիմի թուլացման ծրագիրը չի կատարվում։ Խոստացված 3 մլրդ եվրոյի փոխարեն մենք ստացանք միայն 790 մլն եվրո։ Այժմ մենք չենք պատկերացնում, որ ԵՄ պարտականությունները կկատարվեն», - ընդգծել է վարչապետը։