ԱՀԿ-ն Մեքսիկային թույլատրել է առևտրային պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i60304-ԱՀԿ_ն_Մեքսիկային_թույլատրել_է_առևտրային_պատժամիջոցներ_կիրառել_ԱՄՆ_ի_դեմ
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը Մեքսիկային թույլատրել է 163 մլն դոլարի ամենամյա առևտրային պատժամիջոցներ սահմանել ամերիկյան արտադրանքի նկատմամբ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 26, 2017 06:15 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն Մեքսիկային թույլատրել է առևտրային պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմ

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը Մեքսիկային թույլատրել է 163 մլն դոլարի ամենամյա առևտրային պատժամիջոցներ սահմանել ամերիկյան արտադրանքի նկատմամբ:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Մեքսիկայի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունը: «ԱՀՄ-ի որոշումն իրավունք է տալիս Մեքսիկային պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ից արվող ներկրումների նկատմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Խոսքը 2008 թվականից ի վեր շարունակվող վիճաբանության մասին է, որը ծավալվել է ամերիկյան շուկայում մեքսիկական թունայի մակնշման և վաճառքի սահմանափակման հարցի շուրջ, ինչի պատճառով էլ Մեքսիկան ստիպված է եղել դիմել ԱՄՀ-ին:

Tert.am