Մամուլի տեսություն 26-04-2017
Թրամփի ֆրանսական տարբերակը
«Իրան»
Լե Պենը հրաժարվել է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարի պաշտոնից
Լե Պենը ժամանակավորապես հրաժարվել է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարի պաշտոնից: Այդ խորհրդանշական քայլը կատարավում է երկրի համար ծայրահեղական թեկնածուի մտահոգությունը ցույց տալու նպատակով:Նա խորը համոզմունք է հայտնել, որ նախագահը պետք է միասնականություն բերի երկրին :
Ֆրանսիայի նախագահը կոչ է արել համախմբվել Մաքրոնին սատարելու համար: Մաքրոնին շնորհավորել են նաև Գերմանիայի կանցլերը, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը: Մյուս կողմից, Արաբիայի և Կատարի պետայրերը մտահոգություն են հայտնել Մաքրոնի հավանական հաղթանակի կապակցությամբ:
-----
«Իրան»
Ահազանգ ՝ Մեյի համար
Բրեքզիթի ընդդիմադիրների թիվը գնալով մեծանում է , սա համարվում է ահազանգ վարչապետ ՝ Թերեզա Մեյի համար: Պահպանողական կուսակցության համոզմունքներին հակառակ, եվրոպական միացյալ շուկայից դուրս գալը նշանակելու է եվրոպական աշխատուժի ազատության չեղարկում և բրիտանական օրենքների տիրապետում: Եթե ընտրություններում հաղթեն պահպանողականները, ապա Մեյը նոր միավորներ է շահելու Բրիտանիայի խորհրդարանի և Բրյուսելի դիմաց:
-----
Armedia.am
Կրեմլը պատասխանել է Էրդողանին. Պուտինի դիրքորոշումը Ասադի հանդեպ չի փոխվել
Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հանդեպ չի փոխվել. երկրի և նախագահի ապագան կարող է որոշել միայն սիրիացի ժողովուրդը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է Ասադին աջակցելուն, Ռուսաստանի և նախագահի դիրքորոշումը Ասադի հարցում չի փոխվել, այն հետևողական է և լավ հայտնի»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Կրեմլը պատրաստ է դադարել Ասադին աջակցելուց:
-----
Armedia.am
Սարկոզին կընտրի Մակրոնին
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի Էմաննուել Մակրոնի օգտին: Այդ մասին Սարկոզին գրել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նրա կարծիքով, Մարին Լը Պենի հաղթանակի պարագայում Ֆրանսիային լուրջ փոփոխություններն են սպասվում. «Այդ իսկ պատճառով երկրորդ փուլում ես կքվեարկեմ Էմմանուել Մակրոնի օգտին: Սա աջակցություն չէ նրա ծրագրին, սա պատասխանատվության ընտրություն է»,- գրել է Սարկոզին:
Ավելի վաղ, Սարկոզին հայտնել էլ Ֆրանսուա Ֆիյոնի օգտին իր քվեն տալու մասին:
-----
«Ռեսալաթ»
Թրամփի ֆրանսական տարբերակը
Փարիզյան վերջին դեպքերը, նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները ՝ բոլորը օգնում են Լե Պենի հեղինակության բարձրացմանը: ԱՄՆ նախագահը խոսել է ահաբեկչական դեպքերի և նախագահական ընտրությունների միջև կապի առկայության մասին: Դրանցի կարելի է ենթադրել, որ Թրամփը լե Պենի կողմնակիցն է: Չմոռանանք, որ Թրամփի ընտրապայքարի ժամանակ Լե Պենը սատարել էր նրան: Շատերը Լե Պենին համարում են Թրամփի ֆրանսական տարբերակը: Ֆրանսացիներն անկասկած Թրամփին մեղադրելու են իրենց երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:
Ընդհանուր առմամբ կարելիէ ասել, որ Թրամփը ձգտում է եվրոյի կործանմանը , իսկ Լե Պենը միակն է , ով կարող է այդ մեծ ցանկությունը դարձնել իրականություն: Թրամփը Լե Պենին ընդունում է ոչ միայն որպես Եվրոպայում քաղաքական դաշնակից, այլև ՝ միասնական Եվրոպայի երազանքի փշրողը:
-----
«Ալիք»
Մեջլիսի հայ պատգամավորի ուղերձը ապրիլի 24-ի կապակցությամբ
panorama.am -Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցության ուղերձ է հղել:
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Մեծ եղեռնից անցել է 102 տարի: Սակայն այս հողերում կատարված ծանրագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության հետ մինչև օրս առերեսում տեղի չի ունեցել»,-«Էրմենիհաբեր«-ի փոխանցմամբ, ասել է Փայլանը:
Հայ պատգամավորը վստահություն է հայտնել, որ անցյալում գործված ցեղասպանության հետ առերեսվելը կարող է նպաստել համերաշխության ձևավորմանը Թուրքիայում հասարակության մեջ: Նաև շեշտել է, որ չպետք է մոռանալ, որ հանցագործության անպատժելիությունը կրկնվելու վտանգ է պարունակում և կարող է հենց կրկնության պատճառ դառնալ:
«Եկեք բոլորս միասին կասեցնենք ժխտողականության պատմությունը: Ապահովենք իրական ճշմարտության վերհանումը: Թող բոլոր զոհերի հոգիները հանգչեն խաղաղությամբ»,- եզրափակել է Գարո Փայլանը: