Թուրքիան պետք է հարգանք դրսևորի օրենքի նկատմամբ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
https://parstoday.ir/hy/news/world-i60422-Թուրքիան_պետք_է_հարգանք_դրսևորի_օրենքի_նկատմամբ._ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղար
Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովին մասնակցելու համար Մալթա ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննադատել է Թուրքիայի իշխանություններին երկրում հեղաշրջման փորձից հետո ավելացած բռնության դեպքերի առնչությամբ, գրում է թուրքական haber7.com-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2017 10:31 Asia/Tehran
  • Թուրքիան պետք է հարգանք դրսևորի օրենքի նկատմամբ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովին մասնակցելու համար Մալթա ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննադատել է Թուրքիայի իշխանություններին երկրում հեղաշրջման փորձից հետո ավելացած բռնության դեպքերի առնչությամբ, գրում է թուրքական haber7.com-ը։

«Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանելու: Սակայն այդ ամենը պետք է արվի օրենքի շրջանակում: Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքի նկատմամբ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Tert.am