Մեքսիկայում 43 անհետացած ուսանողների հարազատները բողոքի երթի են դուրս եկել
Ապրիլ 27, 2017 15:59 Asia/Tehran
Մեքսիկայում անհետացած ուսանողների մտերիմներն ու հարազատները մայրաքաղաք Մեխիկոյում բողոքի երթ են անցկացրել։
Իրենց հարազատներին կորցրած ակտիվիստներն ու ընտանիքի անդամները վրդովմունք են հայտնել, թե ինչպես են իշխանությունները պարզում այդ գործը, հաղորդում է Euronews-ը։
Երիտասարդների անհետանալուց ավելի քան 2 տարի անց նրան ճակատագիրը դեռ անհայտ է մնում։
Ուսանողներն առեւանգվել են 2014 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Իգուալում, որտեղ ժամանել էին տեղի իշխանությունների դեմ բողոքի ակցիային մասնակցելու համար։ Հետաքննության տվյալներով՝ կոռումպացված ոստիկանները նրանց հանձնել են թմրակարտելին, որի անդամները հաշվեհարդար են տեսել ուսանողների հետ ու ոչնչացրել մարմինները։
News.am
Պիտակ