Մակեդոնիայի մայրաքաղաքում ցուցարարները գրոհով գրավել են խորհրդարանը
https://parstoday.ir/hy/news/world-i60484-Մակեդոնիայի_մայրաքաղաքում_ցուցարարները_գրոհով_գրավել_են_խորհրդարանը
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հարյուրավոր ցուցարարներ գրոհով գրավել են խորհրդարանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2017 06:12 Asia/Tehran
  • Մակեդոնիայի մայրաքաղաքում ցուցարարները գրոհով գրավել են խորհրդարանը

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հարյուրավոր ցուցարարներ գրոհով գրավել են խորհրդարանը:

Նախկին վարչապետ Նիկոլա Գրուեւսկու կողմնակիցները ներխուժել են շենք այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան խորհրդարանի խոսնակ է ընտրել ալբանացի Թալաթ Հաֆերիին:

DW-ի հաղորդմամբ՝ ցուցարարներն ազգային օրհներգն են կատարել եւ նոր խորհրդարանական ընտրություններ պահանջել:

Գրոհի ընթացքում մի քանի պատգամավոր է տուժել: Ոստիկանությունը դուրս է մղել ցուցարարներին խորհրդարանի շենքից՝ պատգամավորներին տարհանելու համար:

Մակեդոնիայում քաղաքական ճգնաժամը սրվել է 2016 թվականի դեկտեմբերին, երբ խորհրդարանում ընտրություններում հաղթեց նակին վարչապետ Գրուեւսկու ազգային-պահպանողական կուսակցությունը, բայց պահպանողականները չկարողացան կոալացիա ձեւավորել:

Մինչդեռ խորհրդարանում 49 տեղ ստացած սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զաեւին հաջողվեց ալբանական փոքրամասնության շահերը ներկայացնող երեք կուսակցության աջակցությունը ստանալ՝ էթնիկ ալբանացիների իրավունքներն ընդլայնելու պահանջի հետ համաձայնության դիմաց: Նա նաեւ խոստացել է ալբաներենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ:

News.am