Մերկելը Պուտինի հետ քննարկելու Է Ուկրաինայի ճգնաժամը եւ Սիրիայի իրադրությունը
Ապրիլ 28, 2017 14:36 Asia/Tehran
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 2-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: Այդ մասին Բեռլինում անցկացված բրիֆինգում հայտարարել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
Նրա խոսքով՝ Ռուսաստան այցի առիթով Համբուրգում «մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախապատրաստումն Է, բայց «քննարկվելու են նաեւ այնպիսի խնդրահարույց թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինան եւ Սիրիան»:
lratvakan.am/
Պիտակ