Մամուլի տեսություն 29-04-2017
https://parstoday.ir/hy/news/world-i60604-Մամուլի_տեսություն_29_04_2017
Իրանական մամուլն այսօր խոշոր վերնագրերով էր անդրադարձել Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճին : Օրաթերթերի գլխավոր սյունակները հայտկացված էին այդ իրադարձությանը: Մամուլն նաև առանձնապես հաղորդել էր Ֆրանսիայում նախագահական թեկնածուների դեմ բողոքի ցույցերի, Թուրքիայում և այդ երկրի իշխող կուսակցության ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխությունների, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածության խորացման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2017 14:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  29-04-2017

Իրանական մամուլն այսօր խոշոր վերնագրերով էր անդրադարձել Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճին : Օրաթերթերի գլխավոր սյունակները հայտկացված էին այդ իրադարձությանը: Մամուլն նաև առանձնապես հաղորդել էր Ֆրանսիայում նախագահական թեկնածուների դեմ բողոքի ցույցերի, Թուրքիայում և այդ երկրի իշխող կուսակցության ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխությունների, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածության խորացման մասին:

«Ալիք»

Փոխադարձ մեղադրանքներով համեմված հեռուստաբանավեճ

 

Ապրիլի 28-ին կայացավ Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը : Այն հեռարձակվեց Իրանի հեռուստատեսության առաջին ալիքով:

Նախագահության թեկնածուների առաջին հեռուստաբանավեճն աչքի ընկավ հատկապես գործող նախագահի, նրա առաջին տեղակալի և Թեհրանի քաղաքապետի միջև ինչ-որ տեղ սուր բանավեճով և փոխադրձմեղադրանքների փոխանակմամբ:

Նախագահության վեց թեկնածուները հիմնականում բանավիճեցին հասարակական թեմաների ՝ մասնավորաբար երիտասարդների գործազրկության մասին :

-----

«Շարղ»

Շարունակվում են Ֆրանսիայի նախագահական թեկնածուների դեմ ցույցերը

«Ոչ ՝ Մաքրոն, ոչ ՝ Լե Պեն»

Նախագահական ընտրությունների արդյունքների դեմ հազարավոր բողոքարարներ արշավ են կազմել «Մենք ավելի լավին ենք արժանի» նշանաբանով և «Ոչ ՝ Մաքրոն, ոչ ՝ Լե Պեն» կարգախոսով:

-----

 

«Ռեսալաթ»

Ֆրանսացիներն ՝ ընդդեմ Մաքրոնին և Լե Պենին

 

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլին հաջորդող բողոքի ակցիաները հայտնվել են միջազգայինհանրության ուշադրության կենտրոնում: Իրենց ավելի լավ կենսապայմանների արժանի համարող բողոքարարների դեմ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Ոստիկանությունը նաև փորձում էր կանգնեցնել բողոքարարների երթը ՝ դեպի քաղաքի պատմական հատված: Մյուս կողմից էլ, ընտրությունների առաջին փուլի հաղթող երկու թեկնածուները հավաքներ են կազմակերպում : Հարցումների արդյունքներին վստահելով, կարելի է ասել, որ Լե Պենին հաղթելը մաքրոնի համար դժվար չի լինելու:

-----

«Ջոմհուրի էսլամի»

Ասանժ.«ԿՀՎ-ի ղեկավարը փորձում է վրեժխնդիր լինել WikiLeaks-ից»

 

WikiLeaks կայքէջի հիմնադիրը ԿՀՎ-ի ղեկավարին մեղադրել է խոսքի ազատության դեմ պատերազմ հայտարարելու մեջ: Ասանժը հայտարարել է.«ԿՀՎ-ի ղեկավարը փորձում է վրեժխնդիր լինել WikiLeaks-ից»:

ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ, Ջուլիան Ասանժի ասածով, CIA-ի ղեկավարն իր բոլոր ելույթներում ու հայտարարություններում ապացուցել է , որ դեմ է խոսքի ազատությանը:  Վերջերս ունեցած ելույթում նա Ասանժին մեղադրել են հայրենիքին դավաճանելու մեջ և հայտարարել, որ նա վնասում է ԱՄՆ-ին, ազատությանն ու ժողովրդավարությանը:

Ասանժը քննադատել է ԿՀՎ-ի ղեկավարին, ասելով.«Նա փորձում է շեղել բոլորի ուշադրությունը և վրեժ խնդիր լինել գաղտնի փաստերը բացահայտելու և իրենց արարքները ջրի երես հանելու համար»:

-----

 

«Ալիք»

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել

 

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել։  Ինչպես տեղեկացնում է «panorama.am»-ը՝ «BBC»-ն գրում է, որ հարավկորեացի զինվորականները հայտնել են, որ հրթիռն արձակվել է Փհոնան-Նամդո նահանգի զորավարժարանից, որը սահմանակից է մայրաքաղաք Փհենյանին, և  արագ պայթել է:

Վեստի.ռու կայքը, հղում անելով հարավկորեական լրատվամիջոցներին, գրում է, որ Հյուսիսային Կորեայի արձակված հրթիռի տեսակը հայտնի չէ, ներկա պահին վերլուծում են թռիչքի շրջանակը: Հերթական հրթիռի արձակման փաստը հաստատել են նաև ամերիկացի զինվորականները:

-----

 

armedia.am

Թուրքիայի նախագահի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներին ցմահ ազատազրկում է սպառնում

 

Թուրքիայի հանրապետական դատախազ Ալի Ջենքը իր պատրաստված 25 էջանոց մեղադրական եզրակացության մեջ  2016–ի հուլիսի 15–ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող 47 կասկածյալներից 46–ի համար ցմահ ազատազրկում է պահանջել։ Այս մասին փոխանցում է Turkish Minute-ը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15–ին զինվորականների մի խումբ Էրդողանին սպանելու համար գրոհել էր Մարմարիսում գտնվող մի հյուրանոց, սակայն Էրդողանին հաջողվել էր ավելի շուտ հեռանալ։