Բելգիան Իսրայելին կոչ է արել միանալ քիմիական զենքն արգելող հռչակագրին
Բելգիայի ԱԳ նախարարությունը Իսրայելի ռեժիմին կոչ է արել միանալ Քիմիական զենքն արգելող հռչակագրին: Այս մասին հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը:
Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը ապրիլի 29-ին Քիմիական զենքն արգելող հռչակագրի քսանամյակի առիթով հրապարակել է հաղորդագրություն, որում Իսրայելի ռեժիմին և Հյուսիսային Կորեային ու Հարավային Սուդանին կոչ է արել միանալ հռչակագրին:
Ընդգծելով, որ Բրյուսելը ոչ մի դեպքում թույլատրելի չի համարում քիմիական զենքի օգտագործումը, նախարարը վերոնշյալ երկրներին և Իսրայելի ռեժիմին կոչ է արել միջազգային վերահսկողությամբ ոչնչացնել իրենց քիմիական պաշարները:
Սիոնիստական ռեժիմը քիմիական զենքեր կուտակելով Միջինարևելյան տարածաշրջանը վերածել է զանգվածային կոտորածի զենքերի պահեստի:
Այդ ռեժիմը նույնիսկ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ չի տալիս դիտարկել իր միջուկային օբյեկտները: