Մամուլի տեսություն 01-05-2017
Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր
«Ալիք»
Անշրջելի դարձնենք «սոցիալական արդարություն» հասկացությունը.Մայիսի 1-ի առիթով
Արամ Շահնազարյան
Մայիսի 1-ը պայքարի տոնն է: Պայքար ՝ հանուն բարիք արարող, արգասաբեր աշխատանքով զբաղվող և ստեղծագործ մարդու ջերմության և բարեկեցության ապահովագրման: Պայքար, որը երբեք չի ենթադրում դադար կամ տեղատվություն: Այլ, ընդհակառակը ՝ կոչված է սահմանելու նոր հորիզոններ, նոր նպատակներ սոցիալական արդարության նոր տեսլականներ:
Մայիսի 1-ը աշխատավորների միջազգային օրը, ողջ աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը և փառաբանում աշխատանքը, ազնիվ աշխատանքը, որը ստեղծում ու կուտակում է կապիտալ ՝ հավելյալ արժեք, որից ենթադրաբար պետք է հավասարապես օգտվեն հսարակության բոլոր խավերը, իսկ առաջինը հենց իրենք, հավելյալ այդ արժեքի ստեղծողները ՝ աշխատավորները:
Եվ հենց դա է պատճառը, որ մայիսի 1-ը և արդարության հսկացողությունը ասոցացվել ՝ նույնացվել են, աշխատավորների մեծ տոնը վերածելով արդարության, սոցիալական համերաշխության ու քաղաքացիական իրավունքի համար տրվող պայքարի խորհրդանշի:
Պայքար, որը պետք է ստեղծի ինքնադրսևորման հավասար պայմաններ: Պայքար, որը 21-րդ դարում այսպես կոչված «բացարձակ ազատ մարդկանց» հասարակության համար պետք է վերաիմաստավորի և ընկալելի դարձնի «սոցիալական արդարություն» հասկացությունը ՝ այն դարձնելով քաղաքակիրթ մարդկության սոցիալ-տնտեսական զարգացման վերջնական տեսլականը ՝ հնարավորնիս բացառելով խաղաղ աշխատանքի, արդար վաստակի և աշխատավորի արժանապատվության նկատմամբ վայրի կապիտալիզմի անարդար ոտնձգությունը:
-----
«Իրան»
Լե Պեն.«Եվրոն հոգեվարք է ապրում»
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ծայրահեղական թեկնածու ՝ Մարին Լե Պենը համոզմունք է հայտնել, որ եվրոն հոգեվարքի մեջ է և այլևս կիրառելի չէ: Ֆրանսիան պետք է վերականգնի իր ազգային դրամական միավորը: ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Լե Պենն ասել է.«Այսօր եվրոն դարձել է բեռմեր ուսերին: Ես նպատակ ունեմ վերահսկել ազգային դրամական միավորը և այդպիսով եվրոն կդառնա դրամմիավոր, որը կիրառելի կլինի միմիայն միջազգային առևտրում»: Ծայրահեղական Լե Պենի մշակած ծրագրի համաձայն, ընտրություններում հաղթելու դեպքում, Ֆրանսիան լքելու է Եվրամիության կազմը: Իսկ հարցումների արդյունքների համաձայն, Լե Պենը շահելու է ձայների միայն 40 տոկոսը և պարտվելու է:
-----
tert.am
Սիրիայում քուրդ-ամերիկյան համագործակցությունը տխրեցնում է Էրդողանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Սիրիայում քուրդ-ամերիկյան ակտիվ համագործակցության մասին, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի նոր վարչակազմը կրկնում է նույն սխալները, ինչ նախագահ Օբամայի օրոք, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
«Մենք շատ ենք տխրել այս առիթով: Օբամայի ժամանակ սկսվածը շարունակվում է հիմա, պետք է փաստել դա», - ասել է Էրդողանը:
Էրդողանը նաև կրկին պնդել է, որ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները (YPG) հակաահաբեկչական պայքարի շրջանակում որպես օգնություն ԱՄՆ-ից ստացած զենքերը վերավաճառում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ էր հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 և Իրաքի 8 քուրդ մարտիկ:
-----
«Իրան»
Սնոուդենը ՝ Նորվեգիայի «Խոսքի ազատության» պաշտպանության մրցանակակիր
ԱՄՆ լրտեսությունները բացահայտող Էդվարդ Սնոուդենն արժանացել է Նորվեգիայի «Խոսքի ազատության» պաշտպանության մրցանակը: Մրցանակը նրան շնորհվել է Մոսկվայի հյուրանոցներից մեկում ՝ Նորվեգիայի խոսքի ազատության ակումբի տնօրենի ներկայությամբ: 2016 թվականի մայիսին, Սնոուդենը շահել էր «Ուստեսկի» մրցանակը , իսկ 2017 թվականի հունիսին անձամբ Նորվեգիայում նրան էր հանձնվելու մրցանակը: Սակայն անվտանգության հարցերից ելնելով, մրցանակը նրան հանձնվեց Մոսկվայում:
-----
«Համշահրի»
Մադուրոն ողջունել է Պապի ներկայացրած միջնորդության առաջարկը
Վենեսուելայի նախագահ ՝ Նիկոլաս Մադուրոս ողջունել է այդ երկրի ճգնաժամի կարգավորման համար Պապի ներկայացրած միջնորդության առաջարկը: Իսկ ընդդիմադիրները Վատիկանի կողմից երաշխիքներ են պահանջել:
Պապն առաջարկել է քաղաքական ու տնտեսական ճգնաժամի լուծման համար նոր ընտրություններ անցկացնելու պահանջով բողոքարարների հետ երկխոսության միջոցով կարգավորել խնդիրը : Պապը Վենեսուելայի պետական բոլոր մարմիններին կոչ է արել զերծ մնալ ցանկացած բռնությունից: Նա ի դեպ ասել է, որ Վատիկանը պարզ ու թափանցիկ պայմաններում է միջնորդելու Վենեսուելայի ճգնաժամի կարգավորման հարցում: Մադուրոյի կարծիքով, ընդդիմադիրները չեն ցանկանում բանակցել, իսկ ինքը հարգելով Պապին, չի մերժում այդ առաջարկը:
-----
«Ղոդս»
Մաք Քեյնը նախազգուշացրել է
Հյուսիսային Կորեայի վրա հարձակումն ավարտվելու է Սեուլի ոչնչացմամբ
ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի վրա հարձակումն ավարտվելու է Սեուլի ոչնչացմամբ: Պատճառներից մեկն այնէ , որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի իշխանության հրատանիներից մեկը տեղակայված է Սեուլի հյուսիսային շրջանում, ինչն իրոք մտահոգիչ հանգամանք է: Սենատոր Ջեն Մաք Քեյնը նշել է, որ նախագահ Թրամփը քաջ տեղյակ է , որ Հյուսիսային Կորեայի դեմ կանխարգելիչ հարձակումը պետք է լինի վերջին տարբերակը: