Մամուլի տեսություն 02-05-2017
https://parstoday.ir/hy/news/world-i60810-Մամուլի_տեսություն_02_05_2017
Իրանական օրդիբեհեշթ ամսի 12-ին Իրանում նշվում է ուսուցչի օրը : Նշելով այս օրը , Իրանցիները մեծարում են իրենց դեպի գիտություն առաջնորդող ուսուցիչներին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2017 07:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  02-05-2017

Իրանական օրդիբեհեշթ ամսի 12-ին Իրանում նշվում է ուսուցչի օրը : Նշելով այս օրը , Իրանցիները մեծարում են իրենց դեպի գիտություն առաջնորդող ուսուցիչներին :

«Ալիք»

Արտաշես Թումանյան.«Հայաստանը դեպի ԵԱՏՄ իրանական ապրանանքերի դարպասն է»

 

Արտաշես Թումանյանը նշել է , որ իրանցի գործարարները կարող են իրենց ապրանանքերը ԵԱՏՄ շուկա արտահանել առանց մաքսատուրքեր վճարելու ՝ հավելելով, որ գործընթացի իրականացման համար Հայաստանը կարող է առաջարկել օդային և ցամաքային տրանսպորտ ՝ առանց վիզա ստանալու անհրաժեշտության: նա հատուկ ընդգծեց, որ երկու երկրներին անհրաժեշտ է օգտվել բարենպաստ հնարավորությունից ՝ տնտեսական կապերն ընդլայնելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է ԻՌՆԱ-ն այս մասին, Մարքազի նահանգ կատարած իր այցի ընթացքում ասել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ՝ Արտաշես Թումանյանը:

-----

«Ռեսալաթ»

Սիրիացի ընդդիմադիրները Աստանայի նիստին մասնակցելու ցանկություն են հայտնել

 

Հրապարակային մարտերում Սիրիայի բանակի տարած հաղթանակների շնորհիվ, Աստանայի բանակցությունների սեմին մեծացրել է Դամասկոսի մանևրականությունը: Բանակցությունների չորրորդ փուլի սեմին, ընդդիմադիրները դեռևս հստակ չեն որոշել մասնակցելու են բանակցություններին, թե՞ ոչ: Ընդդիմադիրների անունից Յահյա Ալարիզին ասել է, որ ընդդիմությունը հավանաբար մասնակցելու է բանակցություններին, քանի որ սեղանի վրա դրված է հրադադարի հաստատման հարցը: Առաջիկա երկու օրերին ընդդիմությունը հայտնելու է իր վերջնական որոշումը: Ընդդիմադիրների մեկ այլ ներկայացուցիչ դրական ու արդյունավետ է որակել նոր գործոնների առկայությունը ՝ այդ թվում միջազգային կողմերի միջամտությունը հարցում: Դա այն դեպքում, երբ Ղազախստանի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրն առաջարկել է որպես դիտորդ ՝ Եվրամիության անդամ և արաբական որոշ երկրների մասնակցությունը: Թեև դեռևս ոչ մի երկրի անուն չի հայտարարվել, սակայն Ղազախստանի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ մայիսի 3-ին և 4-ին սպասվող բանակցություններն արդյունավետ ավարտ են ունենալու:

-----

«Շարղ»
Կամ բարեփոխումներ , կամ էլ ՝ "Frexit"

 

Ֆրանսիյաի նախագահական ընտրությունների առաջատար թեկնածու ՝ Էմանուել Մաքրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ընդունի որոշ բարեփոխումների առաջարկը, հակառակ դեպքում, առաջ է քաշվելու "Frexit"-ի հարցը:-Մաքրոնը նշել է , որ ինքն անձամբ Եվրոպայի «Միասնության» կողմնակիցն է , ինչի վրա էլ քարոզարշավների ժամանակ նա շեշտադրել էր: «Ըստ իս այս կետերը կարևոր են ֆրանսիայի բնակչության և միջազգային հանրության համար, սակայն պետք է նաև հաշվի առնել հանրության զայրույթի բուն պատճառը: Եվրամիության անգործունեության պատճառով, այլևս հնարավոր չէ շարունակել այդ կառույցի հետ աշխատանքը».նկատել է Մաքրոնը:

Չափավորական Մաքրոնը խոստացել է, որ ընտրություններին հաղթելու դեպքում, զուգահեռաբար աշխատելու է ԵՄ-ում բարեփոխումների և եվրոպական նախագծերի իրականացման ուղղությամբ: Մաքրոնի մրցակից ՝ Լե Պենն իր քարոզչության առանցքն է ընտրել հակաեվրամիության կրքերի բորբոքումը և որոշել , որ հաղթելու դեպքում, հանրաքվե է անցկացնելու :

-----

«Քեյհան»

ՄԱԿ-ի նոր խայտառակությունը

Գարդիան.«Արաբիան կանանց իրավունքների կոմիտեի ֆինանսական միջոցներով է ՄԱԿ-ում պաշտոն ստանձել

 

Բրիտանական օրաթերթը գրել է , որ Ալե-Սաուդական ռեժիմը ՝ Արևմուտքի զենքերից գոյացած գումարների օգնությամբ է կարողացել լցնել ՄԱԿ-ի ղեկավարների գրպանները և ստանձել կազմակերպության կանանց իրավունքների կոմիտեի անդամի պաշտոնը:

Տարիներ է, ինչ ՄԱԿ-ը շեղվել է իր առաքելության ուղուց ՝ դառնալով գործակալություն, որը դոլարների դիմաց բավարարում է որոշ երկրների պահանջները: Գարդիանի գրությամբ՝ Արաբիան նյութական միջոցներով է կարողացել կազմակերպությունում պաշտոն գրավել ՝ գենդերային հավասարության և կանանց իրավունքների կոմիտեում բարձր դիրք զբաղեցնելու համար: Ըստ աղբյուրի, ՄԱԿ-ի հասարակական ու տնտեսական խորհրդի անդամ երկրների և Արաբիայի միջև առկա սպառազինական համաձայնագրերն են նպաստել Ռիադի այդ «հաջողությանը»:

----

«Ալիք»

Բահրամ Ղասեմի. «ԼՂ հակամարտության հարցում որոշիչը ժողովրդի կամքն է»

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական դերակատարում ունի երկու գործոն՝ ժամանակը և հակամարտող կողմերի տրամադրվածությունը՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով վերջերս արցախյան հակամարտությունում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հարցին: Ինչպես փոխանցում է «yerkirmedia.am»-ը՝ «Press TV»-ին հղումով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ ՝ Բահրամ Ղասեմին :

Նրա խոսքով՝ տարածքային հավակնություններ ունեցող հակամարտությունները չեն լուծվում մեկ գործոնով: «Հակամարտության կարգավորման հարցում շատ գործոններ են դեր խաղում: Վերջում դրանք բոլորը պետք է միավորվեն, որ հարցը գտնի իր լուծումը: ՈՒստի համարում եմ, որ կարծիքը, թե հակամարտությունը կարող է կարգավորվել մի մարդու կամ մի երկրի կողմից, ճիշտ չէ: Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն բոլոր գործոնների համադրությամբ»,- ասել է նա: Ղասեմին ընդգծել է, որ հակամարտության կարգավորման հիմնական գործոններից մեկը ժողովուրդն է:

«Այս հակամարտության կարգավորման հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը»,-հավելել է նա:

-----

galatv.am

«Ռուսաստանում հասունանում է այն գաղափարը, որ առանց Եվրոպայի հնարավոր չէ»

 

«Ռուսաստանցիներն այնքան էլ ոգեւորված չեն այն ամենով, ինչ այժմ տեղի է ունենում Դոնբասում, եւ Ռուսաստանում հասունանում է այն միտքը, որ երկիրն ամեն դեպքում պետք է նորից շրջվի դեպի Եվրոպան»: Tagesspiegel թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը:

«Մինսկյան համաձայնագիրը մահացած չէ, սակայն հաջողված էլ չի կարելի համարել: Այնուամենայնիվ, մենք ստիպված ենք աշխատել նրանց հետ, քանի որ ես չեմ տեսնում որեւէ հնարավորություն նորը ձեռք բերելու համար»,- ասել է Բիլդտը: Նրա խոսքերով՝ հակամարտության կարգավորումը դժվար թե ստացվի իրականացնել առանց խաղաղապահ զորքերի: «Սակայն, դժբախտաբար, հիմա դրա համար չկա ոչ մի պայման: Ռուսաստանը չի աջակցի այդ նախաձեռնությանը: Հաջորդ տարվա ընտրությունների նախօրեին ռուսաստանյան կողմն առհասարակ պատրաստ չէ փոխզիջումների գնալ»,- նշել է քաղաքական գործիչը:

«Այնուամենայնիվ, ի տարբերություն Ղրիմի անեքսիայի, Ռուսաստանում այդքան էլ չեն աջակցում Դոնբասում տեղի ունեցածին: Այս ճգնաժամը չափազանց թանկ է եւ կեղտոտ: Դոնբասը ծանր բեռ է Ռուսաստանի համար»:

«Առաջիկայում Ռուսաստանի եւ Եվրոպայի մերձեցում չի լինի: Սակայն ես տեսնում եմ, որ Ռուսաստանում հասունանում է այն կարծիքը, համաձայն որի առանց Եվրոպայի հնարավոր չէ: Ղրիմի անեքսիայից եւ 2014-2015թթ. Ուկրաինայի արեւելքում հակամարտությունից հետո Մոսկվային թվաց, թե կկարողանա հրաժարվել Եվրոպայից: Չինաստանն ավելի կարեւոր դաշնակից էր թվում: Սակայն հիմա նման կարծիք չի լսվում, քանի որ Չինաստանը քիչ հետաքրքրվածություն է ցուցաբերում Ռուսաստանի հանդեպ: Բացի այդ, Դոնալդ Թրամփի նոր աշխատակազմի հետ հարաբերություններն ավելի դժվարությամբ են կարգավորվում, քան սպասվում էր»,- ընդգծել է Բիլդտը:

«Սակայն չնայած այդ ամենին՝ Ռուսաստանը շարունակելու է փորձեր ձեռնարկել Եվրոպայի հասարակական կարծիքի վրա ազդելու համար՝ քարոզչությամբ եւ ստահոդ տեղեկատվությամբ: Բայց մենք Եվրոպայում դրան արդեն սովոր ենք: Դա նորություն չէ մեզ համար,- ավելացրել է նա: -Նորությունը միայն այն էր, որ նման քարոզչությունների համար սկսել են օգտագործել սոցիալական կայքերը: Սակայն ամեն դեպքում ես չեմ հավատում, որ նման հնարքներով հնարավոր է ազդել հասարակական կարծիքի վրա: Ես նույնիսկ կարծում եմ, որ դա անարդյունավետ է: Առավել եւս, որ եվրոպացիներն այժմ Ռուսաստանին ավելի վատ են վերաբերվում, քան մի քանի տարի առաջ»:

 

Աղբյուր՝ Tagesspiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան