Սոչիում սկսվել են Պուտին-Մերկել բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i60846-Սոչիում_սկսվել_են_Պուտին_Մերկել_բանակցությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել առավել խնդրահարույց հարցերը՝ Ուկրաինան եւ Սիրիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2017 12:31 Asia/Tehran
  • Սոչիում սկսվել են Պուտին-Մերկել բանակցությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել առավել խնդրահարույց հարցերը՝ Ուկրաինան եւ Սիրիան:

«Մենք չենք կարող չօգտվել այս այցից եւ չխոսել երկկողմ հարաբերությունների, առավել խնդրահարույց կետերի մասին, նկատի ունեմ Ուկրաինան եւ Սիրիան ու գուցեեւ ինչ-որ այլ տարածաշրջաններ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ բացելով բանակցությունները նեղ կազմով:

Պուտինը ջերմորեն ողջունել է գերմանական պատվիրակությանը Սոչիի իր նստավայրում: «Շատ շնորհակալ եմ, որ դուք հնարավոր համարեցիք այցելել մեզ, տեղեկացնել այն մասին, թե ինչպես է ընթանում «քսանյակի» հանդիպման նախապատրաստումը,- ասել է նա:- Բարի գլաուստ»:

Մերկելը համաձայնել է առավել հրատապ գործերը, մասնավորապես, Ուկրաինայի, Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը քննարկելու անհրաժեշտությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

lurer.com