ԱՄՆ Պետքարտուղարությունում հաստատել են Ալյասկայում Լավրովի և Թիլերսոնի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i60886-ԱՄՆ_Պետքարտուղարությունում_հաստատել_են_Ալյասկայում_Լավրովի_և_Թիլերսոնի_հանդիպումը
ԱՄՆ պետքարտուղարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է Ալյասկայում կայանալիք ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2017 16:02 Asia/Tehran
  • ԱՄՆ Պետքարտուղարությունում հաստատել են Ալյասկայում Լավրովի և Թիլերսոնի հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է Ալյասկայում կայանալիք ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

«Մենք կարող ենք հաստատել, որ պետքարտուղար Թիլերսոնը Լավրովի հետ կհանդիպի Ալյասկայում՝ Ֆերբենքս քաղաքում: Մենք նաև հաստատում ենք, որ նրանք երեկ հեռախոսազրույց են ունեցել»,- հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հանդիպման մասին հայտնել էր ՌԴ արտգործնախարարությունը:

Ալյասկայում մայիսի 10-11-ը նախատեսված է Արկտիկական խորհրդի արտգործնախարարների հանդիպումը: Արկտիկական խորհրդի մեջ են մտնում Դանիան, Իսլանդիան, Կանադան, Նորվեգիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան և Շվեդիան:

Tert.am