ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերջ դնել լրագրողների հետապնդումներին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել երկրների առաջնորդներին պաշտպանել ազատ ԶԼՄ-ներին և վերջ դնել լրագրողների հետապնդումներին:
Մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով իր ուղերձում Գուտերեշը հիշեցրել է վտանգի մասին, որին ենթարկվում են լրագրողները՝ «արտահայտվելու հնարավորություն տալու համար նրանց, ովքեր զրկված են ձայնից»: Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնի կայքը:
«ԶԼՄ-ների աշխատակիցները ենթարկվում են զրպարտության, սեռական բնույթի հարձակումների, ձերբակալությունների, վնասվածքներ են ստանում և անգամ՝ զոհվում»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
«Հարկավոր է, որ առաջնորդները պաշտպանեն ազատ ԶԼՄ-ներին, դա չափազանց կարևոր է լայն տարածում ստացած ապատեղեկատվության դեմ պայքարելու համար: Եվ մեզ հարկավոր է, որ բոլորը պաշտպանեն ճշմարտությունն իմանալու մեր իրավունքը: Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ես կոչ եմ անում վերջ դնել լրագրողների հետապնդումներին, որովհետև ազատ ԶԼՄ-ները նպաստում են խաղաղությանն ու արդարությանը»,- հայտարարել է Գուտերեշը:
Tert.am