Սոմալիում նախարարին գնդակահարել են` շփոթելով գրոհայինի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i61006-Սոմալիում_նախարարին_գնդակահարել_են_շփոթելով_գրոհայինի_հետ
Սոմալիում անվտանգության աշխատակիցները գնդակահարել են երկրի հասարակական աշխատանքի և վերակառուցման հարցերով նախարար Աբբաս Աբդուլահիին` նրան իսլամիստ գրոհայինի տեղ դնելով, այս մասին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 04, 2017 10:35 Asia/Tehran
  • Սոմալիում նախարարին գնդակահարել են` շփոթելով գրոհայինի հետ

Սոմալիում անվտանգության աշխատակիցները գնդակահարել են երկրի հասարակական աշխատանքի և վերակառուցման հարցերով նախարար Աբբաս Աբդուլահիին` նրան իսլամիստ գրոհայինի տեղ դնելով, այս մասին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը:

Ինչպես գրում է РИА Новости-ն, Վերահսկիչ պալատի նախագահի անվտանգության աշխատակիցները կրակ են բացել նախարարի ավտոմեքենայի վրա այն բանից հետո, երբ նախարարի մեքենան արգելափակել է երթևեկությունը:

Մոգադիշոյի քաղաքապետարանը տեղի ունեցածը «սխալմունք» է անվանել:

Նշենք, որ Սոմալիում գործում են իսլամիստների ահաբեկչական խմբավորումներ, որոնք պարբերաբար ահաբեկչական հարձակումներ են կազմակերպում, որոնց զոհ են գնում բազմաթիվ խաղաղ բնակիչներ:

Tert.am