Լավրով. ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունների վիճակը գոհացնող չէ
https://parstoday.ir/hy/news/world-i61080-Լավրով._ՌԴ_ի_եւ_ԵՄ_ի_հարաբերությունների_վիճակը_գոհացնող_չէ
Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունների վիճակը չի կարող գոհունակության զգացում առաջացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2017 16:13 Asia/Tehran
  • Լավրով. ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունների վիճակը գոհացնող չէ

Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունների վիճակը չի կարող գոհունակության զգացում առաջացնել:

Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Թիմո Սոյնիի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկել ենք Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունների վիճակը: Այն, իհարկե, ոչ մի գոհունակություն չի կարող առաջացնել: Մենք հիշեցրել ենք ներկայիս փակուղուց հարաբերությունները հանելու առաջարկների մասին, առաջարներ, որոնք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2016 թվականի հունիսին փոխանցվել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին»,- ասել է Լավրովը:

Պուտինի եւ Յունկերի հանդիպումը տեղի է ունեցել 2016-ի հունիսի 16-ին Պետերբուրգի տնտեսական միջազգային համաժողովի շրջանակում: Այդ ժամանակ, փակագծերում թողնելով ՌԴ նկատմամբ եվրոպական պատժամիջոցների թեման, Ռուսաստանի նախագահը եւ Եվրահանձնաժողովի ղեկավարը քննարկել էին Մոսկվայի եւ Բրյուսելի փոխգործակցության տարբեր ուղղությունները՝ ներառյալ էներգետիկ նախագծերը:

News.am