ԱՄՆ-ը խոստովանել է, որ մզկիթ է ռմբակոծել Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/world-i61136-ԱՄՆ_ը_խոստովանել_է_որ_մզկիթ_է_ռմբակոծել_Սիրիայում
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնատարները խոստովանել են, որ մարտին Հալեպում իրականացրած ավիահարձակման ժամանակ մզկիթ են ռմբակոծել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2017 14:15 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը խոստովանել է, որ մզկիթ է ռմբակոծել Սիրիայում

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնատարները խոստովանել են, որ մարտին Հալեպում իրականացրած ավիահարձակման ժամանակ մզկիթ են ռմբակոծել:

«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, «CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Պենտագոնի երկու պաշտոնատարներ խոստովանել են, որ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ անցյալ մարտի 16-ին, Հալեպի արևմուտքում գտնվող գյուղի դեմ իրականացված ավիահարձակման ժամանակ թիրախ է դարձել մի շինություն, որը մզկիթի մաս էր կազմում: Այդ հարձակման հետևանքով զոհվեց նվազագույնը 49 խաղաղ բնակիչ: