Մոգերինի. ԱՄՆ-ն չի կարող հրաժարվել ՀԳՀԾ-ից
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծելով ՀԳՀԾ-ի միջազգային բնույթն, ասել է. «Ամերիկյան կողմը չի կարող միակողմանի կերպով հրաժարվել ՀԳՀԾ-ից»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ուրբաթ օրն Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում գումարված Եվրոպայի համալսարանական հաստատության տարեկան 7-րդ նստաշրջանում հայտարարել է. «ԱՄՆ-ի նոր վարչակազմը պետք է հասկանա, որ ՀԳՀԾ-ից զատ ուրիշ ճանապարհ ընտրելը տարածաշրջանում ու աշխարհում որևէ մեկի շահերից չի բխելու»:
Մոգերինին նշել է, որ ՀԳՀԾ-ն հաջողած համաձայնագիր է: Նա հավելել է. «Եվրոպացիներն էլ ամեն գնով փորձում են պահպանել ՀԳՀԾ-ն»:
«ՀԳՀԾ-ն երկկողմանի համաձայնություն չէ»,-հայտարարել է Մուգերինին:
Ֆլորենցիա քաղաքում գումարված նստաշրջանին առընթեր լրագրողների հետ զրույցում դրական բնութագրելով ՀԳՀԾ-ն, Մոգերինին ասել է. «Իրանի և 5+1 խմբի անդամ երկրների միջև կնքված միջուկային համաձայնությունն առավել ապահով է դարձրել աշխարհը»: