Մամուլի տեսություն 06-05-2017
Թելավիվում Շվեդիայի դեսպանը կանչվել է , Թրամփը Արաբիա է ուղևորվելու, Հյուսիսային Կորեան նախզգուշացրել է Չինաստանին, ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիային մեղադրել է խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու մեջ, Մերկելը նշել է ահաբեկչության դեմ պայքարի լավագույն միջոցը, Պահպանողականները համոզիչ հաղթանակ են տարել Բրիտանիայի տեղական ընտրություններում:
«Ալիք»
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցավակցագիր է հղել ածխահանքի աղետի տխուր առիթով
Մայսիի 4-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճյանը ցավակցագիր է հղել ԻԻՀ-ի հոգևոր առաջնորդին, հանրապետության նախագահին և պետական պատասխանատուներին, Իրանի Գոլեսթան նահանգի ածխահանքում պատահած աղետի տխուր առիթով:
Սրբազան Հայրը ազգային իշխանության անունից խոր ցավ է հայտնել ածխահանքի միջադեպի զոհ դարձած 35 հանքագործների և 70 վիրավորների համար ՝ ցավակցելով հանգուցյալների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին:
«Թող Ամենակալն Աստված ողորմի անմեղ զոհերին եւ մխիթարություն պարգեւի բոլորին»,- ասված է Սրբազան Հոր ցավակցագրում:
-----
«Իրան»
Հյուսիսային Կորեայի նախազգուշացումը և Պեկինի պատասխանը
Աննախադեպ քայլի դիմելով, Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է Չինաստանին՝ իր հետ հարաբերությունները խզելու հետևանքների կապակցությամբ: Զգուշացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չինական երկու օրաթերթեր հանդես են եկել ատոմային ծրագրերի պատճառով Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով: Չինաստանը հակադարձելով, հայտարարել է, որ Պեկինը ձգտում է բանակցության միջոցով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, սակայն սահմանային գոտի այցի ժամանակ, Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոսել է Հարավային Կորեայի վրա հարձակման իր ծրագրի մասին: Ի դեպ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հաստատել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման նախագիծը, որը պետք է հաստատվի նաև Սենատի կողմից:
-----
«Ռեսալաթ»
Թելավիվում Շվեդիայի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն
Իսրայելի ռեժիմը սարսափում է միջազգային բեմերում մեկուսացումից:Նույնիսկ ԱՄՆ-ի աջակցությամբ հնարավոր չեղավ խոչընդոտել այդ գործընթացը: Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարությունը «հուսահատեցնող» է որակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին երկու բանաձևերի օգտին Շվեդիայի կառավարության տված ձայները: Այդ բանաձևերում նշված է , որ Երուսաղեմը բռնագրավվել է Իսրայելի ռեժիմի կողմից: Իսրայելի ձայնը հայտարարել է , որ նախարարություն է կանչվել Շվեդիայի դեսպանը ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձևի օգտին քվեարկելու համար բացատրություններ տալու համար: Բանաձևի նախագիծը ներկայացվել էր Գերմանիայի և Եվրամիության կողմից, Ռուսաստանը բանաձևի օգտին քվեարկող առաջին երկիրն էր : ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր կոմիտեի մյուս 22 անդամ երկրները թեր են քվեարկել բնաձևին, իսկ մյուս տասը ՝ այդ թվում ԱՄՆ-ը ՝ դեմ: 23 երկրներ չեն մասնակցել քվեարկությանը:
-----
«Ջամե ջամ»
Թրամփը Արաբիա է այցելելու
Թրամփը Արաբիա է մեկնում ՝ զենք վաճառելու համար: Ամերիկյան տեղյակ աղբյուրներ հաղորդել են, որ Վաշինգտոնը զենքի վաճառքի պայմանագիր ստորագրելու համար է Ռիադ մեկնելու: Պայմանագրի արժեքն է տասնյակ միլիարդ դոլարներ: ԱՄՆ նախագահն իր արտասահմանյան առաջին ուղևորության ընթացքում հանդիպելու է Արաբիայի ու Իսրայելի ոճրագործ պարագլուխներին:
Սպիտակ տան այդ պաշտոնատարի ընդգծմամբ Թրամփն այս ուղևորության ընթացքում նպատակ ունի ընդլայնել տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավորդաշնակիցների հետ Վաշինգտոնի հարաբերությունները
-----
«Իրան»
ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիային մեղադրել է խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու մեջ
Այն բանից հետո, երբ Արաբիան արգելել է Արաբիայում խոսքի ազատության բանտարկյալ ակտիվիստների հետ տեսակցությունը, Մարդու իրավունքների հարցում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ ՝ Բեն Էմերսոնը Ռիադին մեղադրել է խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու մեջ: ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ, Ռիադ կատարած հնգօրյա այցի մասին իր զեկույցում, Էմերսոնը Ռիադի իշխանություններին քննադատել է , ասելով.«Ռիադը ոչ միայն թույլ չի տվել անկողմնակալ խումբը հետաքննություններ անցկացնի Եմենի վրա թափված ռումբերի հարցով, այլև մեծ թվով լրագրողների ազատազրկել է միմիայն խոսքի ազատության իրավունքը պաշտպանելու համար: ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաև պահանջել է ազատ արձակել շուրջ տասը կալանավորների, որոնք ազատազրկվել են առանց հստակ մեղադրանքի:
-----
«Ալիք»
Պահպանողականները համոզիչ հաղթանակ են տարել Բրիտանիայի տեղական ընտրություններում
Բրիտանիայի տարածաշրջանային ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել երկրի ներկայիս վարչապետ Թերեզա Մեյի Պահպանողական կուսակցությունը: Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը զգալորեն զիջել է պահպանողականներին: Սակայն ընտրություններում գլխավոր անհաջողակները դարձան UKIP կուսակցության պոպուլիստները, որոնք կորցրել են խմբակցությունները գրեթե բոլոր տարածաշրջանային խորհրդարաններում, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը: Հաղորդում է «news.am»-ը:
Ձայների հաշվարկից հետո պահպանողականները մեծացրել են իրենց ներկայությունը ընդհանուր 558 մանդատով: Լեյբորիստները կորցրել են 320 աթոռ, լիբերալ դեմոկրատները`37, UKIP – ը` 115-ից 114-ը: Որոշ փրձագետներ այս ընտրությունները դիտարկում են որպես փորձ` հունիսի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
-----
aysor.am
Մերկելը նշել է ահաբեկչության դեմ պայքարի լավագույն միջոցը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ահաբեկիչների դեմ պայքարում լավագույն միջոցը հանդիսանում է տարածաշրջանային ուժերի հետ կոալիցիայի ստեղծումը, փոխանցում է ТАСС-ը։
«Եթե վերցնենք օրինակ Սիրիան և պայքարն իսլամական ահաբեկչության դեմ, ապա ես ճիշտ եմ համարում կոալիցիայի ձևավորումը, որն իր մեջ կներառի նաև տարածաշրջանային ուժեր, մասնավորապես, Պարսից ծովի երկրները», - նշել է նա։
-----
araratnews.am
ԱՄՆ-ի առաջատար հեռուստաալիքները հրաժարվել են ցուցադրել Թրամփի հաջողությունների մասին հոլովակը
Ամերիկյան առաջատար հեռուստաալիքները՝ ABC-ն, CBS-ը, NBC-ն և CNN-ը, հրաժարվել են հեռարձակել Դոնալդ Թրամփի՝ նախագահության առաջին 100 օրում նրա գրանցած հաջողությունների մասին գովազդային հոլովակը. հաղորդում է Associated Press-ը:
ABC-ին հոլովակը «անձնական հարձակոմ» է որակել:
Տեսահոլովակում խոսվում է նաև այդ հեռուստաալիքների լրագրողների մասին որպես «կեղծ նորություններ» տարածողներ։
Թրամփի և մի շարք լրատվամիջոցների միջև կոնֆլիկտը շարունակվում է դեռ նրա նախագահական քարոզարշավի ժամանակներից։ Հոլովակում ցուցադրվում են նաև այդ հեռուստաընկերություններից յուրաքանչյուրի ցուցադրած «կեղծ նորությունների» օրինակներ։
«Ակնհայտ է, որ հիմնական լրատվամիջոցների համար խոսքի ազատության երաշխավորման մասին ուղղումը կարևոր է միայն այն ժամանակ, երբ դա ծառայում է իրենց իսկ քաղաքական հայացքների համար»,- գործակալությունը մեջբերել է ԱՄՆ նախագահի հարսի՝ Լառա Թրամփի հայտարարությունը, որը խորհրդատու է աշխատում ԱՄՆ նոր վարչակազմում։
Թրամփի և մի շարք լրատվամիջոցների միջև կոնֆլիկտը շարունակվում է դեռ նրա նախագահական քարոզարշավի ժամանակներից։