Դավութօղլուն Դավոսում խոսել է ղարաբաղյան խնդրից
Հունվար 21, 2016 14:06 Asia/Tehran
«Սառեցված հակամարտությունները, ինչպես օրինակ ղարաբաղյան խնդիրը, տարածաշրջանի համար վտանգ են ներկայացնում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ Դավոսի Միջազգային տնտեսական ֆորումին իր ելույթին:
«Ահաբեկչական վտանգն ու սառեցված հակամարտությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում Թուրքիայի շուրջ: Ցանկացած պահի կա աբխազական և ղարաբաղյան հակամարտությունների ակտիվացման վտանգ: Դրանք ցանկացած պահի կարող են վտանգավոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանում».-ասել է Դավութօղլուն:
Թուրքիայի վարչապետը մինչ Դավոս մեկնելը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկկողմ հարաբերություններից բացի քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը
armradio.am
21/1/2016
Պիտակ