«Ալ-Շաբաբ» խմբավորումը ստանձնել է Սոմալիում որոտացած պայթյունի պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/world-i61492-Ալ_Շաբաբ_խմբավորումը_ստանձնել_է_Սոմալիում_որոտացած_պայթյունի_պատասխանատվությունը
«Ալ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման գրոհայինները ստանձնել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 09, 2017 12:09 Asia/Tehran
  • «Ալ-Շաբաբ» խմբավորումը ստանձնել է Սոմալիում որոտացած պայթյունի պատասխանատվությունը

«Ալ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման գրոհայինները ստանձնել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Երկուշաբթի Մոգադիշոյի կենտրոնում պայթյուն է որոտացել. պատճառը եղել է իտալական սրճարանի մոտ կայանած ավտոմեքենան, որի մեջ պայթուցիկ սարք է տեղադրված եղել:

Reuters-ի տվյալների համաձայն՝ մահացել է առնվազն հինգ մարդ: Այլ գործակալություններ հայտնել են 10 տուժածի մասին:

Սոմալիում գործող «Ալ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպությունը զինված պայքար է տանում երկրի կառավարության դեմ և խոչընդոտում ՄԱԿ-ի հումանիտար գործունեությունը: 2008 թվականին ԱՄՆ-ը խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, և երկրում պատժամիջոցներ են գործում դրա դեմ:

http://orer.am/