Թուրքիան պահանջել է Գյուլենին դատապարտել մոտ 3 հազար տարվա ազատազրկման
Թուրքիայի դատախազությունը պահանջել է Միացյալ Նահանգներում բնակվող իսլամի Թուրքիայի դատախազությունը պահանջել է Միացյալ Նահանգներում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին դատապարտել 3.623 ցմահ ազատազրկման ժամկետի` ներկայացված ընդհանուր մեղադրանքների հիման վրա:
Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» թերթի կայքը: Ի հավելում ցմահ ազատազրկման` դատախազությունը պահանջել է Գյուլենին դատապարտել ևս 2.923 տարվա ազատազրկման և դատական տուգանքի, որը համարժեք կլինի 2.2 մլն օր բանտարկության: Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել է: Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել: Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով: Ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը պահարնջել էր Գյուլենին և այդ գործով ևս 10 անձանց դատապարտել 92 ցմահ բանտարկության ժամկետի և 56-174 տարվա ազատազրկման:
Ankakh.com
քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին դատապարտել 3.623 ցմահ ազատազրկման ժամկետի` ներկայացված ընդհանուր մեղադրանքների հիման վրա: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» թերթի կայքը: Ի հավելում ցմահ ազատազրկման` դատախազությունը պահանջել է Գյուլենին դատապարտել ևս 2.923 տարվա ազատազրկման և դատական տուգանքի, որը համարժեք կլինի 2.2 մլն օր բանտարկության: Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել է: Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել: Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով: Ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը պահարնջել էր Գյուլենին և այդ գործով ևս 10 անձանց դատապարտել 92 ցմահ բանտարկության ժամկետի և 56-174 տարվա ազատազրկման:
Ankakh.com