ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է բռնագրավված Պաղեստին
https://parstoday.ir/hy/news/world-i61534-ԱՄՆ_ԶՈՒ_գլխավոր_շտաբի_պետն_այցելել_է_բռնագրավված_Պաղեստին
ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ Ջոզեֆ Դանֆորդը Սիրիայի հարցով Սիոնիստական ռեժիմի քաղաքական ու ռազմական ոլորտի պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով այցելել է բռնագրավված Պաղեստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2017 13:49 Asia/Tehran
  • ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է բռնագրավված Պաղեստին

ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ Ջոզեֆ Դանֆորդը Սիրիայի հարցով Սիոնիստական ռեժիմի քաղաքական ու ռազմական ոլորտի պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով այցելել է բռնագրավված Պաղեստին:

IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սիոնիստական ռեժիմի բանակը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդը հանդիպում ու բանակցություն կունենա Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պատերազմի նախարար՝ Ավիգդոր Լիբերմանի,  բանակի գլխավոր շտաբի պետ՝ Գադի Իզենկոտի և ռեժիմի ռազմական հրամանատարների հետ»:

2015 թվականի հոկտեմբերից առ այսօր Դանֆորդը երեք անգամ այցելել է Պաղեստինի գրավյալ տարածքներ:

ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը տարբեր եղանակներով փորձում է իր աջակցությունը ցույց տալ սիոնիստներին և նրա առաջիկա այցը օկուպացված Պաղեստին այս շրջանակում է գնահատվում:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ռազմական համագործակցության մասին պայմանագրերի կնքումը վկայում է ԱՄՆ-ի կողմից այդ ռեժիմին ցուցաբերվող բազմակողմանի հովանավորության մասին: