Մամուլի տեսություն 10-05-2017
BREXIT-ի համաճարակ ՝ Եվրոպայում , Գերմանիան ապաստան է տվել Թուրքիայի զինծառայողների , Հյուսիսային Կորեան պատրաստ է պատերազմել ԱՄՆ-ի հետ:
«Ռեսալաթ»
BREXIT-ի համաճարակ ՝ Եվրոպայում
Բրիտանիայի նախկին վարչապետ ՝ Թոնի Բլերը հայտարարել է, որ քաղաքական դաշտ է վերադառնալու: Նրա խոսքերով, եվրոպայում տարածվում են գաղափարներ, որոնք հանգեցրել են BREXIT-ի: Բլերի ասածով, սերունդների միջև անջրպետ գոյություն ունի: Բրիտանացիների երկու երրորդը քվեարկել էին ԵՄ-ում մնալու օգտին:
Դա գնահատվում է հետևանքն այն բանի, որ Դոնալդ Թրամփը Եվրոպայի այլ երկրներ BREXIT-ի տարածման խիստ կողմնակիցն է: Սպիտակ տունը քաջ գիտակցում է, որ կանաչ մայրցամաքի մասնատման գլխավոր գործոնը ՝ ողջ մայրցամաքում ազգայնական ու ծայրահեղական խմբերի դիրքերի ամրապնդումն է:
Մյուս կողմից էլ, ավանդապահ հոսանքներն իրենց տեղը զիջել են ազգայնամետներին : Այդ մասին նախազգուշացումները դուր չեկան Գերմանիայի կանցլերին :
BREXIT-ը մյուս երկրներ տարածվելու պոտենցիալ ունի : Նման հանգամանքներում, Եվրոպան պետք է հրաժարվի միասնականության գաղափարից: Սա հենց այն խրոնիկական վախն է , որը տարածվում է Եվրոպայում: BREXIT-ի հետևանքներին դիմակայելու նպատակով քաղաքական դաշտ վերադառնալու Բլերի որոշումը այդ տեսանկյունից կարելի է գնահատել: Վերադարձ, որին սակայն դեմ կլինեն եվրոպացիների մեծ մասը:
-----
«Ալիք»
ԱՄՆ-ն, ի հեճուկս Թուրքիայի, զենք կմատակարարի սիրիացի քրդերին ԻՊ-ի դեմ պայքարելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Պենտագոնին զենք մատակարարել Սիրիայում մարտնչող քուրդ զինյալներին:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը` մեջբերելով Պենտագոնի մամլո քարտուղար Դանա Ուայթին, ԱՄՆ նախագահի խոսքով` մատակարարումն «անհրաժեշտ է կատարել Ռաքքան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմաբ գրոհայիններից ազատագրելու գործում հաղթանակ ապահովելու համար»: Այդ մասին գրել է tert.am-ը:
Նշվում է, որ զենքը մատակարարվելու է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր կոալիցիայի մաս կազմող սիրիացի քրդերին:
«Մենք հիանալի գիտակցում ենք մեր կոալիցիոն գործընկերոջ` Թուրքիայի մտահոգությունն անվտանգության հարցով: Մենք ցանկանում ենք համոզել ժողովրդին և Թուրքիայի կառավարությանը, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ՆԱՏՕ-ի մեր գործընկերոջ պաշտպանության ու հավելյալ սպառնալիքների կանխման քաղաքականությանը», - ասել է Պենտագոնի մամլո քարտուղարը:
Վերջինս, սակայն, չի նշել, թե երբ են սկսելու մատակարարումը:
-----
panorama.am
Դժվար է ասել, թե Իրանի նախագահի թեկնածուներից որն է Հայաստանի համար ավելի ընդունելի. Իրանագետ
Իրանում նոր նախագահի ընտրվելու դեպքում Հայաստանի հետ հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Վարդան Ոսկանյանի խոսքերով՝ Իրանում գործող քաղաքական համակարգը երկու թևով է ներկայացած՝ պահպանողականների և բարեփոխականների: Բարեփոխականների թեկնածուների շարքում են գործող նախագահ Հասան Ռոհանին, Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, նաև Իրանի արդյունաբերության նախկին նախարար Մոսթաֆա Հաշեմիթաբան, իսկ մնացած երեք թեկնածուները՝ Էբրահիմ Ռայիսին, Մոսթաֆա Աղա Միրսալիմը, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, պահպանողականների շարքում են:
«Որևէ մեկի ընտրվելու դեպքում այդ քաղաքական ուղեգիծը լուրջ փոփոխություն չի կրի, հիմնական շեշտադրումներով կպահպանվի, իհարկե փոքր ճշգրտումներ կմտցվեն: Դրա համար պնդել, թե Հայաստանի շահերի տեսանկյունից թեկնածուներից որն է ավելի ընդունելի՝ դժվար է ասել»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը:
Նա նաև նշեց, որ ընտրություններն, ամենայն հավանականությամբ, կավարտվեն երկրորդ փուլով:
Ինչ վերաբերում է Իրանում հայ համայնքի դիրքորոշմանը նախագահական ընտրություններում, Վարդան Ոսկանյանն ասաց, որ եթե համեմատեն ամերիկահայ կամ ֆրանսահայ համայնքի հետ, ապա կա հսկայական տարբերություն:
«Իրանում հայկական համայնքը ընդհանրապես հանդես չի գալիս որևէ թեկնածուի օգտին, ազատ են իրենց դիրքորոշումն արտահայտել և քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, այսինքն՝ չունենք դասական լոբբիզմ Իրանում: Բայց, անշուշտ, հայ համայնքում մեծամասնությունը կողմնակից է բարեփոխականներին, սակայն դա չի նշանակում, որ պահպանողականներին աջակցողներ չկան»,- ընդգծեց իրանագետը:
Նրա խոսքերով՝ Իրանում ինչ-որ առումով հայ լինելն առավելություն է, և իրանահայերին հատուկ ուշադրությամբ ու գորովանքով են վերաբերում:
«Այսինքն` ընտրություններով չի փոխվի հայերի նկատմամբ այդ վերաբերմունքը, բնականաբար, պետք է նշել, որ հայ համայնքը վաստակել է այդ իրավունքը»,- ասաց ընդգծեց Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ Իրանի բոլոր հաղթանակները կերտվել են հայերի մասնակցությամբ:
«Այս դիրքորոշումը պետք է մենք արտահայտենք նաև իրանցիների հանդեպ»,- եզրափակելով խոսքն ասաց իրանագետը:
-----
«Իրան»
Գերմանիան ապաստան է տվել Թուրքիայի զինծառայողների
Չնայած Անկարայի կառավարության հետ ունեցած տարաձայնություններին, Գերմանիայի կառավարությունն ապաստան է տվել այդ երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի թուրք զինծառայողներին և նրանց ընտանիքներին: Հիշյալ թուրք բանակայինների ապաստանության հայց են ներկայացրել հուլիսի 15-ի հեղաշրջման հետ կապված դատական հետապնդման ենթարկվելուց հետո: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը 2017 թվականին գերմանիայից պահանջել էր մերժել Թուրքիայի կողմից հետապնդվող բոլոր պաշտոնյաների ապաստանության դիմումները: Ընդհանուր առմամբ, Գերմանիայում բնակվող Թուրքիայի պետայրերի կողմից ստացվել է 414 դիմում: Սա կարող է նոր լավրածություն ստեղծել Թուրքիա-Գերմանիա հարաբերություններում:
-----
«Շարղ»
Հյուսիսային Կորեան պատրաստ է պատերազմել ԱՄՆ-ի հետ
Երեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան կտրականապես մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին: Ամերիկյան աղբյուրների հաղորդմամբ՝ Հյուսիսային Կորեայի պետայրերը վերջերս հանդիպել են ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետների հետ: Նրանց խոսքերով, բանակցություններն ընթանում են նորվեգիայի մայրաքաղաք ՝ Օսլոյում: Թեև Նորվեգիան անցյալում Հյուսիսային Կորեայի հետ լարված հարաբերություններ է ունեցել, սակայն այս անգամ հանդես է գալիս չեզոք դիրքից:
-----
«Ղոդս»
Մակրոնը կողմ է ՀԳՀԾ-ի իրականացմանը
Ֆրանսիայի նորընտիր նախագահի խորհրդականն ասել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնության հետ կապված, իր երկիրը շարունակելու է կատարել իր պարտավորությունները:
Արտաքին քաղաքականության ոլորտում Մակրոնի երեք գերակայություններն են Լիբիայի, Սիրիայի և Ուկրաինայի անվտանգության նախաձեռնությունների շուրջ մտքերի փոխանակում կատարելը: Մակրոնն ի դեպ Սպիտակ տանը կոչ է արել հստակ կողմնորոշվել Իրանի հետ միջուկային համաձայնության, ազատ առևտրի և փարիզյան բնակլիմայական համաձայնության հարցերում:
.