Թրամփը ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները բարելավելու ցանկություն է հայտնել
https://parstoday.ir/hy/news/world-i61650-Թրամփը_ԱՄՆ_ի_ու_ՌԴ_ի_հարաբերությունները_բարելավելու_ցանկություն_է_հայտնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում շեշտել է սիրիական հակամարտության կարգավորման համար համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2017 05:35 Asia/Tehran
  • Թրամփը ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները բարելավելու ցանկություն է հայտնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում շեշտել է սիրիական հակամարտության կարգավորման համար համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։

Մասնավորապես Թրամփը շեշտել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է «սանձահարել Ասադի ռեժիմը, Իրանին ու իրանցի միջնորդներին»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Խոսելով Ուկրաինայի մասին, Թրամփը հաստատել է իր վարչախմբի հանձնառությունը՝ պահպանել ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործում ու շեշտել է Ռուսաստանի պատասխանատվությունը Մինսկյան համաձայնագրերի ամբողջական իրականացման հարցում։ Նա նաեւ նշել է Մերձավոր արևելքում ու մյուս տարածաշրջաններում հակամարտությունների լուծման գործում համագործակցության ընդլայնման հնարավորությունը։ Թրամփը նաեւ ցանկություն է հայտնել բարելավել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները։

News.am